«Վալլեքս» խմբի ընկերություններն աշխատանքի են հրավիրում նախագծողի։ 

Աշխատավայրը՝ ՀՀ, Երևան,
Աշխատանքային պայմանագրի ժամկետը ՝ երկարաժամկետ, եռամսյա փորձաշրջանով

«Վալլեքս» խմբի ընկերությունների «Լեռնամետալուրգիայի ինստիտուտ» ՓԲ ընկերությունը փնտրում է նախագծողի, ով կիրականացնի արտադրական օբյեկտների որակյալ նախագծային աշխատանքներ։

Աշխատանքային պարտականությունները՝

  • Ընկերության գործընկեր կազմակերպությունների կողմից ներկայացվող նախագծերի գնահատում և աշխատանքների համակարգում։
  • Նախանշված ժամկետներում որակյալ նախագծային աշխատանքների իրականացում:
  • Ըստ անհրաժեշտության գործուղումների կազմակերպում նախագծման ընթացքում:
  • Այլ գործառույթներ՝ ըստ անհրաժեշտության:

Պահանջվող որակավորումներ՝

  • Տարիքը՝ մինչև 35 տարեկան:
  • Բարձրագույն տեխնիկական կրթություն բարձր առաջադիմությամբ:
  • Նվազագույնը 2 տարվա աշխատանքային փորձ, նախընտրելի է հանքարդյունաբերության ոլորտում:
  • AutoCAD ծրագրի իմացության բարձր աստիճան (Autodesk Inventor և Plant 3D ծրագրերի իմացությունը խրախուսվում է):
  • MS Office՝ մասնավորապես Excel ծրագրի լավ իմացությամբ:
  • Գերազանց գրավոր և բանավոր միջանձնային և հաղորդակցման հմտություններ:
  • Ռուսերենի լավ իմացություն (անգլերենի իմացությունը խրախուսվում է):
  • Գործուղումների մեկնելու պատրաստակամություն (նաև Արցախ):

Աշխատավարձը՝  մրցակցային

Համապատասխան որակավորում ունեցող թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրությունը david.tadevosyan@vallex.com էլեկտրոնային փոստի հասցեով՝ առարկան տողում նշելով «Նախագծող»:

Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է՝  2023թ. մայիսի 18-ը:

Հարցազրույցի կհրավիրվեն միայն նախնական ընտրություն անցած թեկնածուները: