Սիրելի՛ բարեկամներ, գործընկերներ, «Վալլեքս» խմբի ընկերությունների աշխատակիցներ, Հայաստանի և Արցախի ժողովուրդ:

Շնորհավորում եմ Ամանորի և Սուրբ ծննդյան տոների առթիվ, մաղթում եմ առողջություն, անձնական և աշխատանքային հաջողություններ:

Ամանորը լավ առիթ է անցնող տարին ու ձեռքբերումներն արժևորելու և իմաստավորելու համար:
Անցնող տարում մեր խմբի ընկերություններում արձանագրվեցին մի շարք ձեռքբերումներ: Ակնհայտ են հաջողությունները Ալավերդում նոր ու ժամանակակից պղնձաձուլարան կառուցելու ուղղությամբ տարվող բանակցություններում: Չինական ներդրումային ու գիտաարտադրական ընկերությունների հետ տարվող բանակցությունները թևակոխել են վճռական փուլ:

Հետահայաց նայելով անցնող տարվա արդյունքներին, ուզում եմ երախտագիտությունս հայտնել բոլոր նրանց, ովքեր սեփական մտքի ու բազկի ուժով ապահովեցին արտադրական ցուցանիշների պահպանումը, հավատացին մեր հավաքական ուժին և մեր հնարավորություններին : Այս ամենով կարող ենք նայել սրընթաց ժամանակի հևքին ու ասել, որ մեր ներդրումն ենք բերել երկրի կայունությանը, զարգացմանը, գալիք սերնդի արժանապատիվ ապագայի կառուցմանը, նրան հզոր տնտեսությամբ հայրենիք ավանդելու գործին:

Սիրելի՛ բարեկամներ, Ամանորից մենք ակնկալում ենք առաջին հերթին դրական փոփոխություններ մեր երկրի, մեր և մեր մերձավորների կյանքում:

Գալիք 2018 թվականին թող իրականություն դառնան Մեր բոլոր բարի ցանկություններն ու երազանքները, թող անսպառ ջերմություն և սեր լինի Մեր օջախներում:

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ

Վալերի Մեջլումյան
«Վալլեքս» խմբի ընկերությունների նախագահ