Ս.թ. ապրիլի 1-ին Վալլեքս խմբի ընկերությունների պատվիրակությունը՝ Թեղուտ ՓԲԸ ֆինանսական տնօրեն, հայ-չինական պղնձաձուլարանի ծրագրի ղեկավար Կարեն Ղազարյանը, նախագծի տեխնիկական տնօրեն Վլադիմիր Ուշակովը, ֆինանսական ղեկավար Դենիս Մեջլումյանը (Տիխոնովը) և Էյ-Սի-Փի ՓԲԸ մետալուրգիական արդարամասի  պետ Գարեգին Անտաշյանը ժամանեցին Խուջանդ, Տաջիկիստան, որտեղ նրանց միացան չինական  CITIC պետական ընկերության գործընկերները` այցելելու Կորխոնայ գործարան և ծանոթանալու ձուլարանի ծծմբական գազերի կրով չեզոքացման տեխնոլոգիային։

Այնուհետև, ապրիլի 10-ին Ավստրալիայի Պորտ Կեմբլա քաղաքում Վալլեքսի պատվիարակությունը և գործընկեր МЕСS-ի (DuPont) ներկայացուցիչ Ալեքսեյ Բիչենկովը հանդիպեցին ավստրալիական TAPC ընկերության մասնագետների հետ։  Վերջինս  զբաղվում է՝ BlueScope Steel պողպատաձուլական ընկերության արտադրության DynaWave տեխնոլոգիայի կիրառմամբ  գազի ծծմբի երկօքսիդի չեզոքացմամբ, ինչի արդյունքում ստացվում է բարձրակարգ գիպս։

Վալլեքսի ներկայացուցիչները ծանոթացան ծծմբի երկօքսիդի չեզոքացման սարքավորումների աշխատանքային պարամետրերին, ավտոմատ սարքավորումների գործունեությանը: EGL / TAPC Սիդնեյի  գրասենյակում այցելությանը հաջորդած բանակցություններին մասնակցեցին EGL/TAPC, DuPont/MECS ընկերությունների ներկայացուցիչները:

Ապրիլի 16-ին Պեկինում Վալլեքսի ներկայացուցիչները ENFI պետական նախագծային ինստիտուտի գործընկերներին ներկայացրցին  ծծմբի երկօքսիդի չեզոքացման տեխնոլոգիայի ընտրության հետ կապված նախնական նկատառումներն՝ ըստ Ավտրալիայում ուսումնասիրված սխեմայի (DynaWave տեխնոլոգիայի ներմուծում և ENFI ընկերության ուժերով ծծմբի զտման տեղամասի նախագծում): Քննարկվեցին նաև գազերի ծծմբի երկօքսիդից զտման չինական նախագծային ընկերության կողմից առաջարկվող տեխնոլոգիայի նախագիծը և դրա համապատասխանեցումը Վալլեքսի կողմից իրականացվող պղնձաձուլական ներդրումային ծրագրի պարամետրերին:

Ապրիլի 17-ին շարունակվեցին բանակցությունները CITIC Construction պետական ընկերության պեկինյան գրասենյակում, որտեղ քննարկվեցին պղնձարտադրության գազերի զտման խնդիրը և հնարավոր տեխնիկական լուծումները, ՎՏԲ և CITIC Metal ընկերությունների հետ բանակցությունների ընթացքը, ինչպես նաև պղնձաձուլական նոր գործարանի նախագծային աշխատանքների  հետագա ընթացքը: