«Վալլեքս» խմբի ընկերություններն աշխատանքի են հրավիրում ներքին աուդիտորի

Աշխատավայրը՝ ՀՀ
Աշխատանքային պայմանագրի ժամկետը՝ երկարաժամկետ, եռամսյա փորձաշրջանով

Աշխատանքային պարտականությունները ՝

  • ներգրավված լինել աուդիտորական աշխատանքների մեջ և աջակցել ավագ աուդիտորին՝ իր պարտականությունները կատարելու ժամանակ;
  • իրականացնել աուդիտորական աշխատանք «Վալլեքս» խմբի բոլոր ընկերությունների համար;
  • նախքան աուդիտորական աշխատանքներ կատարելը՝ ձեռք բերել համապատասխան գիտելիքներ և տեղեկություն բիզնեսի վերաբերյալ։
  • անցկացնել հարցազրույցներ ընկերության գործունեությունը կազմակերպող թիմերի հետ՝ աշխատանքային պրակտիկայի և բիզնես գործընթացների վերաբերյալ;
  • մարտահրավեր նետել գործող աշխատանքային գործընթացներին և գտնել ներքին ռիսկերի վերասկողության բարելավման ուղիներ;
  • հիմք ընդունելով կազմակերպության կողմից ընդունված չափանիշները և ստուգման պահանջները՝ պատշաճ և ճշգրիտ կերպով փաստաթղթավորել աուդիտորական աշխատանքը, կցելով հիմնավորող և բավարար հիմքեր;
  • ղեկավարի ուշադրությանը արժանի բոլոր հարցերը ներկայացնել գրավոր ձևով;
  • զեկուցել ցանկացած հայտնաբերված շեղման մասին, որը չի համապատասխանում տեղական և/կամ միջազգային հաշվապահական ստանդարտներին , ինչպես նաև հանդես գալ ուղղիչ գործողություններ կատարելու առաջարկներով;
  • սահմանել և առաջարկել ուղիներ, որոնց միջոցով կազմակերպությունը կարող է ավելի լավ արդյունք ապահովել՝ ֆինանսական և ծառայությունների մատուցման տեսանկյունից։

Պահանջվող որակավորումներ`

  • բարձրագույն կրթություն ֆինանսական, հաշվապահական կամ այլ հարակից ոլորտում (բիզնեսի կառավարման ոլորտում մագիստրոսի աստիճանը ցանկալի է);
  • առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ;
  • հաշվապահական և Ֆինանսական բիզնես գործընթացների և հաշվետվությունների ստանդարտների, այդ թվում, ՖՀՄՍ-ի գերազանց իմացություն, ACCA որակավորումը կդիտարկվի որպես առավելություն;
  • աուդիտի և վերահսկման պրակտիկ և խորը գիտելիքների տիրապետում;
  • համակարգչային գերազանց հմտություններ;
  • լեզուների գերազանց իմացություն՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն;
  • ինքնուրույն աշխատելու ունակություն, կազմակերպչական և լավ զարգացած բանավոր ու գրավոր հաղորդակցման հմտություններ;
  • միևնույն ժամանակ մի քանի առաջադրանքներ կատարելու և սեղմ ժամկետներում աշխատելու ունակություն;
  • տիրապետում մասնագիտական էթիկայի նորմերին։

Պարգևատրում` մրցակցային աշխատավարձ` կախված փորձից և որակավորումից:

Թեկնածուն պետք է պատրաստ լինի կանոնավոր հիմունքներով ուղևորությունների Հայաստանի սահմաններում և սահմաններից դուրս՝ «Վալլեքս» խմբի ընկերությունների մասնաճյուղեր:

Հետաքրքրվող անձանց խնդրում ենք իրենց ինքնակենսագրականներն (CV) հայերեն կամ անգլերեն լեզուներով ուղարկել vacancy@vallex.com էլ. հասցեով` «Առարկան» տողում նշելով «Internal Auditor»:

Հարցազրույցի կհրավիրվեն միայն նախնական ընտրություն անցած թեկնածուները:

Հայտերի ներկայացման վերջնաժամկետ՝ 2017թ. դեկտեմբերի 30-ը: