Աշխատանքային պայմանագրի ժամկետը՝ երկարաժամկետ, եռամսյա փորձաշրջանով։

Աշխատանքային պարտականություններ՝

  • իրականացնել սպասարկվող սարքավորման ախտորոշում և կանխարգելիչ ստուգումներ;
  • ապահովել սարքավորման աշխատանքը ընկերությունում;
  • կազմակերպել սարքավորման սպասարկումը իրականացնող աշխատակիցների որակավորման բարձրացմանն ուղղված գործողություններ;
  • ապահովել աշխատանքի որակի վերահսկում;
  • ապահովել անվտանգ աշխատելու պայմաններ աշխատողների / աշխատանքն իրականացնողների համար;
  • մասնակցել սարքավորման մաշվածության ուսումնասիրմանը, պարապուրդի, վթարների հետաքննությանը;
  • ապահովել տեխնիկական պատրաստվածություն մեքենաների, օժանդակ սարքավորումների շահագործման համար;
  • մասնակցել նոր սարքավորման ընդունմանն ու շահագործմանը:

Պահանջվող որակավորումներ`

  • տեխնիկական կամ բարձրագույն կրթություն;
  • նվազագույնը 3 տարվա աշխատանքային փորձ տվյալ պաշտոնում և ոլորտում;
  • Microsoft Office ծրագրի իմացություն և դրա կիրառում այն ծավալով, որը բավարար կլինի սույն աշխատանքային նկարագրին համապատասխան աշխատանքային պարտականությունները կատարելու համար;
  • վարորդական իրավունք՝ «B» կարգի;
  • անգլերեն և ռուսերեն լեզուների իմացությունը ցանկալի է;

Հետաքրքրվող անձանց խնդրում ենք իրենց ինքնակենսագրությունը (CV) ռուսերեն կամ հայերեն լեզվով ուղարկել vacancy@vallex.com էլ. հասցեով՝ «Առարկան» տողում նշելով «Mechanic»:

Հարցազրույցի կհրավիրվեն միայն նախնական ընտրություն անցած թեկնածուները:

Հայտերի ներկայացման վերջնաժամկետ՝ 2017թ. դեկտեմբերի 15-ը: