Կանանց միամսյակի շրջանակներում Վալլեքս խմբի ընկերությունների կողմից կազմակերպվել են տարբեր միջոցառումներ ընկերության կին աշխատակիցների, ինչպես նաև հարակից և շահառու համայնքների բնակիչների համար:

Ալավերդու մշակույթի կենտրոնում մարտի 30-ին տեղի ունեցավ հանդիպում Ալավերդցիների և «Էյ-Սի-Փի» ՓԲ ընկերության աշխատակիցների հետ, որին ներկա էր Վալլեքս խմբի ընկերությունների նախագահ Վալերի Մեջլումյանը: Նա նախ շնորհավորեց ներկա գտնվող կանանց ՝ մարտի 8-ի, մայրության և գեղեցկության տոնի առթիվ, ապա դահլիճում հավաքվածներին ներկայացրեց խմբի ընկերությունների վերջին տարիներին գրանցած ֆինանսատնտեսական արդյունքները:

Հանդիպմանը հետևեց տոնական համերգ Ալավերդու Սբ. Գրիգոր Նարեկացի եկեղեցու հրապարակում:

Կանանց միամսյակը եզրափակվեց անակնկալ միջոցառմամբ՝ Թեղուտ ՓԲ ընկերության աշխատակցուհիներն ապրիլի 7-ին Ալավերդու մշակույթի կենտրոնում դիտեցին Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի «Փարիզը վտանգավոր քաղաք է» ներկայացումը: