«Վալլեքս» խմբի ընկերությունների «Լեռնամետալուրգիայի Ինստիտուտ» ՓԲԸ աշխատանքի է հրավիրում նախագծողի
Աշխատանքային պայմանագրի ժամկետը ՝ երկարաժամկետ, եռամսյա փորձաշրջանով
Վայր՝ ք․ Երևան
Աշխատանքի նկարագրություն՝ Ընկերությունը հրավիրում է աշխատանքի նախագծողի, ով կիրականացնի արտադրական օբյեկտների որակյալ նախագծային աշխատանքներ։
Աշխատանքային պարտականությունները՝
– Ընկերության գործընկեր կազմակերպությունների կողմից ներկայացվող նախագծերի գնահատում և աշխատանքների համակարգում։
– Նախանշված ժամկետներում որակյալ նախագծային աշխատանքների իրականացում:
– Ըստ անհրաժեշտության գործուղումների կազմակերպում նախագծման ընթացքում:
– Այլ գործառույթներ՝ ըստ անհրաժեշտության:
Պահանջվող որակավորումներ՝
– Տարիքը՝ մինչև 35 տարեկան:
– Բարձրագույն տեխնիկական կրթություն բարձր առաջադիմությամբ:
– Նվազագույնը 2 տարվա աշխատանքային փորձ, նախընտրելի է հանքարդյունաբերության ոլորտում:
– AutoCAD ծրագրի իմացության բարձր աստիճան (Autodesk Inventor և Plant 3D ծրագրերի իմացությունը խրախուսվում է):
– MS Office՝ մասնավորապես Excel ծրագրի լավ իմացությամբ:
– Գերազանց գրավոր և բանավոր միջանձնային և հաղորդակցման հմտություններ:
– Ռուսերենի լավ իմացություն (անգլերենի իմացությունը խրախուսվում է):
– Գործուղումների մեկնելու պատրաստակամություն (նաև Արցախ):
Աշխատավարձը՝ Մրցակցային
Դիմելու կարգը՝ Համապատասխան որակավորում ունեցող թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրությունը evelina_ivanyan@mmi.am էլեկտրոնային փոստի հասցեով՝ առարկան տողում նշելով «Նախագծող»: Հարցազրույցի կհրավիրվեն միայն նախնական ընտրություն անցած թեկնածուները:
Դիմումների ներկայացման վերջնաժամկետ՝ մարտի 5, 2022թ.