Գլխավոր տնօրենը և նրա ղեկավար թիմը ներկայացրեցին Թեղուտի հանքի տնտեսական ներուժը, ինչպես նաև ընկերության կողմից իրականացվող բնապահպանական միջոցառումները, որոնք արդեն իսկ կատարվել են կամ կատարվում են(օրինակ` ֆիլտրերի տեղադրում):

Վալլեքս խմբի նախագահը այցի ընթացքում հույս է հայտնել, որ Թեղուտի հանքի շահագործման և Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատի հանքանյութի ծավալի ավելացման արդյունքում հնարավոր կլինի Հայաստանում պղնձաձուլարան ստեղծել, ինչը կարող է օգտակար լինել Հայաստանի համար և նպաստել արտադրության աճին:

Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանություն