Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախա­րա­րի 2008 թվա­կա­նի օգոստոսի 22-ի № 295-Ա և Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նա­խա­րարի 2008 թվականի օգոստոսի 14-ի № 151-Ա համա­տեղ հրամանով հաստատված «Թեղուտի հան­քավայրի շահա­գործ­ման ծրա­գրի իրա­կա­­նացման նպատակով անտառա­յին ծած­կույ­թի հատ­մամբ ան­տառային տնտեսությանը հասցվող վնասի հատուցման ծրագրի» համաձայն ստեղծված մրցութային հանձնա­ժո­ղո­վը հայտարարում է Թեղուտի հանքավայրի շահա­գործ­ման ծրա­գրի իրակա­նաց­ման նպա­տա­կով ան­տա­ռա­յին ծած­­­­կույ­թի հա­­տմամբ անտառային տնտեսությանը հասցվող վնասի հատուց­ման ծրագրի շրջանակներում անտառապատման աշխատանքներ ի­րա­­կանացնող կազմա­կեր­պության ընտրության մրցույթ:

Մրցույթն անց է կացվելու մեկ լոտով՝ «Հայ­անտառ» ՊՈԱԿ Գուգարքի և Լալվարի անտառտնտեսություններում 315 հա տարած­քի անտա­ռա­պատում» աշխատանքային նախագծով սահմանված տարածքներում՝ նշված նախագծով սահմանված կար­գով ու պայման­նե­րով:

Մրցույթին հայտ ներկայացնող կազմակերպությունը պետք է ունենա անտառապատման և ան­տա­ռային տնտեսության ոլորտում գործունեության փորձ, տեխնիկական միջոց­ներ և աշխա­տան­քա­յին ռեսուրս­ներ և մրցու­թա­յին հանձնաժողովին ներկայացնի դրանց առ­կա­յությունը հաս­տա­տող փաս­տա­թղթեր:

Մրցույթին մասնակցելու հայտերի ներկայացման վերջնաժամկետը 2012 թվականի հուլի­սի 16-ը, ժամը 1200-ն է: Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է «Թեղուտ» փակ բաժնետի­րա­կան ընկերության գրասենյակ (հասցեն՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, Խանջյան փող. 19) ներկայացնել մասնակցության հայտ:

Մասնակցության հայտերի քննարկումը տեղի կունենա 2012 թվականի հուլի­սի 16-ին, ժամը 1210-ին՝ «Թեղուտ» փակ բաժնետիրական ընկերության գրասենյա­կում: Մրցույթին ներկայացված հայտերի քննարկ­ման ար­դյունքների ամփոփման վերջնաժամ­կե­տը 2012 թվականի հուլիսի 23-ն է: Մրցույթի արդյունքների վերա­բեր­յալ բոլոր մասնակիցները կստա­նան գրավոր ծանուցում: Մրցույթի արդյունքներով որպես ան­տա­­ռապատում և խնամք իրա­կա­նաց­նող կազ­մակերպու­թյուն ընտրված սուբյեկտի հետ համապա­տաս­խան պայմա­նա­­գիր կնքելու վերջնաժամ­­­կետը 2012 թվականի հուլիսի 30-ն է:

Մրցույթ հայտարարելու վերաբերյալ մրցութային հանձնաժողովի որոշմանը (ներառյալ մրցույթի պայմանները, հայտի ձևը և մրցույթի հաղթողի հետ կնքվելիք օրինակելի պայմանագիրը) կարելի է ծանոթանալ այստեղ:

Անտառապատման նախագիծը կարելի է բեռնավորել այստեղ:

Գնային առաջարկի կազմման համար կարելի է օգտագործել հետևյալ ֆայլը (xls ձևաչափpdf ձևաչափ):