ՀՀ Լոռու մարզի Թեղուտ համայնքի ղեկավարը (այսուհետ նաև՝ Քննարկումների պատասխանատու) և «Թեղուտ» ՓԲ ընկերությունը «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի և ՀՀ կառավարության 19.11.2014թ. «Հանրային ծանուցման և քննարկումների իրականացման կարգը սահմանելու մասին» № 1325-Ն որոշմամբ հաստատված՝ հանրային ծանուցման և քննարկումների իրականացման կարգի համաձայն, բոլոր շահագրգիռ անձանց հրավիրում են «Թեղուտ» ՓԲ ընկերության կողմից ներկայացված՝ «Թեղուտի պղնձամոլիբդենային կոմբինատի ընդլայնում մինչև 15 մլն. տ/տարի» նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման արդյունքներն ամփոփող հաշվետվության վերաբերյալ հանրային լսումների և (կամ) քննարկումների, որոնք տեղի կունենան 2017 թվականի հոկտեմբերի 4-ին ժամը 13։00-ին ՀՀ Լոռու մարզի Թեղուտ համայնքի մշակույթի տանը (հասցեն՝ ՀՀ Լոռու մարզ, գ.Թեղուտ, 1-ին փողոց, թիվ 3):

Նախատեսվող գործունեության ձեռնարկողը՝ «Թեղուտ» ՓԲ ընկերություն:

Նախատեսվող գործունեության իրականացման վայրը՝ ՀՀ Լոռու մարզի Շնող և Թեղուտ համայնքների վարչական սահմաններում գտնվող՝ «Թեղուտ» ՓԲ ընկերությանը պատկանող լեռնահանքային համալիրի տարածք։

Հանրային լսումների և (կամ) քննարկումների վերաբերյալ փաստաթղթերին կարելի է ծանոթանալ ՀՀ Լոռու մարզի Թեղուտի համայնքապետարանում` ՀՀ Լոռու մարզ, գ. Թեղուտ, 1-ին փողոց, թիվ 9 հասցեով, «Թեղուտ» ՓԲ ընկերության գրասենյակում՝ ՀՀ Լոռու մարզ, գ. Թեղուտ, 3-րդ փողոց, 2-րդ փակուղի, թիվ 2 հասցեով, յուրաքանչյուր աշխատանքային օր՝ 2017 թվականի սեպտեմբերի 22-ից մինչև հոկտեմբերի 4-ը ներառյալ, ժամը 9։00-ից մինչև 17։00-ն, ինչպես նաև հետևյալ հղումով։

Գրավոր դիտողությունները և առաջարկությունները կարող են ներկայացվել ծանուցումից հետո 18 աշխատանքային օրվա ընթացքում:

Քննարկումների պատասխանատուի էլեկտրոնային փոստի հասցեն և հեռախոսահամարը՝
teghut.lori@mta.gov.am, (077) 209926: