Աշխատավայրը՝ ՀՀ, ք. Երևան:

Աշխատանքային պայմանագրի ժամկետը՝ երկարաժամկետ, եռամսյա փորձաշրջանով

Աշխատանքային պարտականությունները ՝

  • Ղեկավարել հաշվապահական բաժինը;
  • Վերլուծել, հաշվետու լինել ֆինանսական տեղեկատվության համար և ապահովել դրա ճշգրտությունը;
  • Ֆինանսական գործարքների ճիշտ հաշվառում և ընդունված լիմիտների սահմաններում գործարքների հաստատում;
  • Կառավարել հաշիվների համակարգը և ընկերության բոլոր գործարքների եւ ակտիվների հաշվառումը;
  • Ստուգել, ուսումնասիրել և ճշգրտել ֆինանսական ձևակերպումների, փաստաթղթերի և հաշվետվությունների սխալներն ու անհամապատասխանությունները;
  • Համակարգել ամսեկան հաշվետվությունների ամփոփման, աշխատավարձի հաշվարկման ու վճարման, շրջանառության տեղեկագրի ամփոփման գործողությունները;
  • Պատրաստել տարեկան ֆինանսական հաշվետվությունները համաձայն ՖՀՄՍ-ի պահանջների;
  • Պատրաստել և ժամանակին ներկայացնել բոլոր պահանջվող հարկային վիճակագրական և այլ պարտադիր հաշվետվությունները;
  • Ապահովել բոլոր հարկային պահանջների ճշգրիտ կիրառությունը օրենսդրության համապատասխան;
  • Համագործակցել ներքին և արտաքին աուդիտորների հետ;
  • Շահագործել և համակարգել հաշվապահական ծրագիրը և տվյալների բազան;
  • Իրականացնել այլ գործառույթներ ըստ անհրաժեշտության:

Պահանջվող որակավորումներ`

  • Բարձրագույն կրթություն հաշվապահական, տնտեսագիտական կամ այլ համապատասխան բնագավառում;
  • Առնվազն 5 տարվա գլխավոր հաշվապահի փորձառություն;
  • Հայերեն, ռուսերեն լեզուների գերազանց և անգլերեն լեզվի լավ իմացություն;
  • MS Office փաթեթի լավ իմացություն, համակարգչային հաշվապահական ծրագրերի ներդրման և շահագործման փորձառությունը ցանկալի է;
  • 1C հաշվապահական ծրագրի և առցանց բանկային համակարգերի հետ աշխատելու հմտություն;
  • ՖՀՄՍ, հարկային հաշվառման և ֆինանսական կանոնակարգերի գերազանց իմացություն;
  • Հավաստագրված հաշվապահի որակավորումը ցանկալի է;
  • Կազմակերպչական և արդյունավետ հաղորդակցության հմտություններով թիմային աշխատող, կառավարչական հմտություններ;
  • Լարված իրավիճակներում անկախ և արդյունավետ աշխատելու ունակություն:

Հետաքրքրվող անձանց խնդրում ենք իրենց ինքնակենսագրությունը (CV) անգլերեն կամ հայերեն լեզվով ուղարկել evelina_ivanyan@mmi.am էլ. հասցեով՝ «Առարկան» տողում նշելով «Chief accountant»:

Հարցազրույցի կհրավիրվեն միայն նախնական ընտրություն անցած թեկնածուները:

Հայտերի ներկայացման վերջնաժամկետ՝ 2017թ. մայիսի 7-ը: