«Ար» հեռուստաընկերության «Ազդարար» լրատվական ծրագրի դեկտեմբերի 2-ի թողարկման շրջանակներում «Հանքավանում կշահագործվի նոր հանք» խորագրով ռեպորտաժում (հեղ.՝ Մկրտիչ Իսրայելյան) ցուցադրվել են երկրաբանահետախուզական աշխատանքների կադրեր, որոնցում ներգրավված աշխատակիցներից մեկը լրագրողին ներկայանում է «Vallex Mining» գրառմամբ արտահագուստով:

Նույն ռեպորտաժի շրջա­նակներում «Vallex Mining» գրառմամբ արտահագուստով անձը հայտարարում է, որ «Վալլեքս Մայնինգ» ընկերությունը չի ներկայացնում, նշվում է նաև, որ ռեպորտաժի հեղինակին ՀՀ բնապահպանության նախարարությունից տեղեկացրել են, որ տվյալ տարածքում աշխատանքներ է իրականացնում այլ ընկերություն: Չնայած դրան՝ վերո­հիշյալ ռեպորտաժը պատճառ է դարձել տարբեր թյուրըմբռնումների, որոնց հետագա տարածումը կանխելու համար սույնով տեղեկացնում ենք.

«Վալլեքս» խմբի որևէ ընկերություն, ներառյալ՝ «Վալլեքս Մայնինգ» ՍՊ ընկերությունը չի իրա­կանացնում ընդերքի շահագործմանն առնչվող որևէ գործունեություն ՀՀ Կոտայքի մար­զում ընդհանրապես և մասնավորապես՝ ՀՀ Կոտայքի մարզի Հանքավան գյուղի վարչական տարածքներում: «Վալլեքս Մայնինգ» սահմանափակ պատասխանատվու­թյամբ ընկերության ֆիրմային ատրիբուտներով արտահագուստի օգտագործումն այլ ընկերության աշխատողների կողմից «Վալլեքս Մայնինգ» սահմանափակ պատասխանատ­վու­թյամբ ընկերության մտավոր սեփականության և գույքային-հեղինակային իրավունքների խախտում է: «Վալլեքս» խմբի ընկերությունները հետամուտ կլինեն վերոնշյալ ռեպորտաժում արձանագրված փաստի պատշաճ հետաքննությանը, իրավախախտման հայտնաբերման դեպքում դրա հետևանքների վերացմանը: