2012թ. դեկտեմբերի 17-ին մի շարք էլեկտրոնային լրատվամիջոցներով, մասնավորապես՝Zham.am, Hetq.am և Lurer.com կայքերով, տարածվել է «Արմենիան Քափըր Փրոգրամ» փակբաժնետիրական ընկերությանը հանցագործության մեջ մեղադրող տեղեկատվություն, որիվերնագրում օգտագործվել է «հաղորդում հանցագործության մասին» արտահայտությունը:

Hetq.am ինտերնետային թերթով հրապարակումը ստորագրված է «Թեղուտի պաշտպանությանքաղաքացիական նախաձեռնության» կողմից, որևէ այլ՝ որոշակի անձի կողմիցտեղեկատվությունը ստորագրված չէ: Հիմք ընդունելով, որ «Թեղուտի պաշտպանությանքաղաքացիական նախաձեռնություն» անվանմամբ որևէ իրավաբանական անձ Հայաստանի Հանրապետությունում գրանցված չէ, և որևէ որոշակի ֆիզիկական անձի հետ այդ անվանումըմիարժեքորեն չի նույնացվում՝ կարելի է եզրակացնել, որ հրապարակումներն իրավականկարգավիճակով ըստ էության չեն տարբերվում անանուն հայտարարություններից, ևհամապատասխան հաղորդման սուբյեկտ կարող են համարվել միայն տեղեկատվությունըտարածող լրատվամիջոցները:

Սույնով հայտնում ենք, որ վերը նշված հրապարակումներում ներկայացված մեղադրանքներնանհիմն են:

Մասնավորապես՝ հրապարակման առանցքը, մեր գնահատմամբ, հետևյալ պնդումներն են. «ERM-ի իրականացրած վերագնահատման արդյունքներով բացահայտվել են ոչ միայն 2006 թվականին ՀՀ բնապահպանության նախարար Վարդան Այվազյանի կողմից հաստատված ՇՄԱԳ-ի փորձաքննական դրական եզրակացության մութ կողմերը, այլև պարզ է դարձել, որ ներկայումս հանքավայրը շահագործվում է միանգամայն նոր՝ 2010 թվականին կազմված նախագծով, որը մշակվել է միջազգային «Ստարտկոնա», «Միկրոմայն» և «Կավոշգարեն» խորհրդատվական կազմակերպությունների օգնությամբ: 2010թ. նախագիծը չի անցել օրենքով սահմանված ընթացակարգերը և չի ենթարկվել բնապահպանական փորձաքննության: Այլ կերպ ասած՝ Թեղուտի հանքավայրի շահագործումն իրականացվում է առանց փորձաքննության ենթարկվելու»:

Իրականում.

«Արմենիան Քափըր Փրոգրամ» ՓԲ ընկերությունը, ինչպես նաև համապատասխանիրավունքները «Թեղուտ» ՓԲ ընկերությանը փոխանցելուց հետո՝ «Թեղուտ» ՓԲ ընկերությունըԹեղուտի լեռնահարստացուցիչ կոմբինատի կառուցման և պղինձ-մոլիբդենային հանքավայրիշահագործման ծրագրի (այսուհետ՝ Ծրագիր) իրականացման ուղղությամբ աշխա­տանք­ներնիրականացնում են այն աշխատանքային նախագծով սահմանված կարգով, որն օրենսդրությամբսահմանված կարգով անցել է բոլոր պահանջվող փորձաքննությունները: Միևնույն ժամանակ, «Վալլեքս» խմբի ընկերությունները, Ծրագրի հիմքում ընկած աշխա­տան­քային նախագծերիշարունակական կատարելագործման (առաջին հերթին՝ բնապահպանական անվտանգությանբարելավման տեսանկյունից) նպատակով իրականացրել են հետազոտական աշխատանքներ՝դրանց կատարմանը ներգրավելով նաև միջազգային չափանիշներով ոլորտի առաջատարմասնագիտացված կազմակերպությունների: Այդ աշխատանքների արդյունքում ստացված՝հաստատված աշխատանքային նախագծի հնարավոր բարելավումների՝ տվյալ պահի դրությամբընդհանրացված մի փաթեթ, հաստատված աշխատանքային նախագծին զուգահեռ 2010 թ.ներկայացվել է ERM ընկերությանը՝ միջազգային ֆինանսական կորպորացիայի պահանջներինհամապատասխանության տեսանկյունից փորձաքննություն իրականացնելու նպատակով: 2010թվականին կազմված փաստաթուղթը, ըստ էության, հաստատված աշխատանքային նախագծիբարելավման ուղղությամբ շարունակական աշխատանքների ընթացիկ արդյունք է: Այդփաստաթղթի վերջնական տարբերակում տեղ գտած՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության տեսանկյունից իրադրության փոփոխություն ենթադրող առանձին լուծումներ, որպես հաստատ­ված աշխատանքային նախագծի լրացումներ, անշուշտ, օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում ներկայացվելու են համապատասխան պետական լիազոր մարմիններին: Այսօր արդեն կարող ենք արձանագրել, որ նման բոլոր լրացումներն ուղղված են բնապահպանական առումով ակնհայտորեն նախընտրելի լուծումների՝ օրենսդրորեն թույլատրելի շրջանակներում ամրագրմանը:

Վերոշարադրյալով սպառված համարելով «հանցագործության մասին հաղորդման» հիմնականբովանդակությունը՝ հարկ ենք համարում ավելացնել հետևյալը.

«Վալլեքս» խմբի ընկերությունները ողջունում են իրենց գործունեության կառուցողականքննադատության փորձերը և պատրաստակամորեն քննարկում գործունեությանբնապահպանական և այլ բնութագրերի բարելավման ներուժ ունեցող ցանկացածառաջարկություն: Մենք կոչ ենք անում մեր հնարավոր ընդդիմախոսներին ցանկացածիրադրությունում դրսևորել կառուցողական վարքագիծ: Մասնավորապես կարծում ենք, որ«Թեղուտի պաշտպանության նախաձեռնության» անունից գործող անձինք մերգործունեությանն առնչվող, իրենց կարծիքով խնդրահարույց տեղեկատվություն հայտնաբերելով,առաջնահերթ՝ պարզաբանումներ ստանալու նպատակով պետք է դիմեին «Վալլեքս» խմբիհամապատասխան ծառայությանը: Դա հնարավորություն կտար խուսափել անհիմնմեղադրանքներ հրապարակելուց կամ առնվազն զերծ մնալ այնպիսի թյուրըմբռնումներ դրանումզետեղելուց, ինչպես, օրինակ, առկա է հրապարակումից հետևյալ մեջբերման մեջ.

2010 թվականի նախագծով փոփոխության են ենթարկվել բացահանքի տրամագծերը և խորությունը: Մասնավորապես, 2006 թվականի նախագծով բացահանքի խորությունը նախատեսված էր 432 մետր, մինչդեռ նոր՝ 2010 թվականի նախագծով բացահանքի խորությունը կազմելու է 890 մետր: ERM-ի գնահատման համաձայն, 890 մետր խորությունը ծովի մակարդակից ցածր է (հիմք է ընդունվել Բալթիկ ծովի մակարդակը): Այնուհանդերձ, հանքավայրի շահագործման նախագծում բացակայում են Բալթիկ ծովի մակարդակից ավելի խորը հորատում իրականացնելու համար անհրաժեշտ մեթոդների, ինչպես նաև հանքավայրի ընդլայնման համար պահանջվող լրացուցիչ հողային ռեսուրսների վերաբերյալ բավարար տվյալները և շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատումը:

Իրականում.

Ինչպես աշխատանքային նախագծում, այնպես էլ՝ ERM-ի կողմից մշակված փաստաթղթումնույն մեծություններն են արտացոլված: Աշխատանքային նախագծում տրված են 890 մբացարձակ բարձրության հորիզոնից բարձր գտնվող հանքաքարի շահագործման տեխնիկականպայմանները, ինչի դեպքում ձևավորվելիք բացահանքի հատակի և եզրագծի ամենաբարձր կետիտարբերությունը, կամ, առօրեական լեզվով ձևակերպած, բացահանքի ակնկալվող խորությունը,կազմում է մոտ 435 մ[1]: Ծրագրի շրջանակներում 890 մ խորությամբ կամ բացասականբացարձակ բարձրու­թյամբ հատակով բացահանք ունենալու մասին խոսք անգամ լինել չիկարող:­

Օգտվելով առիթից, ևս մեկ անգամ հայտարարում ենք, որ «Վալլեքս» խմբի ընկերություններըպատշաճ կերպով արձագանքում են իրենց գործունեությանը, մասնավորապես՝ Ծրագրին վերաբերող ցանկացած ԶԼՄ ցանկացած ներկայացուցչի յուրաքանչյուր հարցադրման, ինչը, մեր համոզմամբ, լավ հնարավորություն է լրատվամիջոցների համար՝ բացառելու կամ նվազ հավանական դարձնելու Ծրագրին առնչվող միակողմանի և ոչ հավաստի տեղեկատվության հրապարակումը: