Քոբուլեթի-Ալավերդի քույր քաղաքների բարեկամության պայմանագրի կնքման 5- ամյակիառթիվ կազմակերպված հանդիսավոր միջոցառումներին մասնակցելու նպատակով Ալավերդի ժամանած Քոբուլեթիի վարչական շրջանի պատվիրակությունը՝ Գելա Ցխոմելիձեիգլխավորությամբ, ս.թ. հունիսի 2-ին այցելեց նաև «Արմենիան Քափըր Փրոգրամ» ՓԲ ընկերության Ալավերդու պղնձաձուլական գործարան:

Պատվիրակության անդամներին ընդհանուր գծերով ներկայացվեցին պղնձաձուլարանի պատմական անցյալը, ներկա նշանակությունը ինչպես ՀՀ Լոռու մարզի, այնպես էլ՝ ամբողջ Հայաստանի տնտեսական կյանքում և ապագա ծրագրերը: Առավել հանգամանալից անդրադարձ եղավ վերջին տարիներին ընկերության իրականացրած բնապահպանական ծրագրերին: Հյուրերը եղան նաևմետալուրգիական արտադրամասում,որտեղ հետևեցին պղնձի ձուլման գործընթացի որոշ դրվագների:

Հաջորդ օրը՝ հունիսի 3-ին, պատվիրակության ղեկավարներն Ալավերդու քաղաքապետԱրտավազդ Վարոսյանի ուղեկցությամբ այցելեցին Թեղուտ ՓԲ ընկերություն: Նրանք եղանկառուցվող լեռնահանքային համալիրի տարբեր օբյեկտներում, ընդհանուր գծերով ծանոթացան Թեղուտի լեռնահարստացուցիչ կոմբինատի կառուցման և պղինձ-մոլիբդենային հանքավայրի շահագործման ծրագրին: Հյուրերը մեծապես տպավորված էին օգտագործվող տեխնիկական պարկի հնարավորություններով, կատարված և նախատեսվող աշխատանքների մասշտաբներով:Պատվիրակության անդամներին, իրենց խնդրանքով, ներկայացվեց նաև, թե ծրագրի իրականացման արդյունքում ինչպիսի զարգացումներ են եղել հարակից համայնքների սոցիալ-տնտեսական կյանքում և ինչ է սպասվում ապագայում: Այցելության ավարտին հյուրերը շնորհակալություն հայտնեցին ջերմ ընդունելության համար և համոզմունք, որ Թեղուտի լեռնահանքային համալիրի ստեղծման ծրագիրը լավ տնտեսական ապագա է խոստանում ամբողջ տարածաշրջանին:

Լուսաբանում՝ Անկյուն + 3 ՀԸ