Հայտնում ենք, որ «Կենտրոն» հեռուստաընկերության «Էկոլոգիկա» հաղորդման 2013 թ. մարտի 1-ի թողարկման (այսուհետ՝ Հաղորդում) շրջանակներում՝ վարող Տաթև Դանիելյանի խոսքում տեղ է գտել հետևյալ դա­տո­ղու­թյունը. «Արմենիան ՔափըրՓրոգրամ» (Էյ-Սի-Փի) ընկե­րու­թյան 80 տո­կոսի բաժ­նետերը գրանցված էԼիխտենշտեյնի օֆշորային գոտում, անունը գաղտնի է», ինչը չի համապատասխանում իրականությանը:

Իրականում՝ 2011 թ. հունվարից «Արմենիան Քափըր Փրոգրամ» ՓԲ ընկերության (այ­սու­հետ՝ նաև Ընկերություն) բաժնետոմսերի 100 տոկոսի սեփականատերը «Վալլեքս» խմբի ընկե­րու­թյուն­ների նախագահ, ՀՀ քաղաքացի Վալերի Մեջլումյանն է: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 106-րդ հոդվածի 4-րդ և «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 1-ին կետերին համապատասխան՝ Ընկերության բաժնետիրոջ մասին տեղեկությունները ներառվել են Ընկերության կանոնադրությունում և հրապարակվել ի գիտություն բոլորի: Ուստի՝ ինչպես Հաղորդման համապատասխան պատասխանատու անձը, այնպես էլ ցանկացած այլ ոք հնա­րա­վո­րություն ունի հարցմամբ դիմելու համապատասխան պետական լիազոր մարմնին և ստանալու հավաստի տեղեկատվություն՝ ինչը, համոզված ենք, Հաղորդման աշ­խա­տա­կազմին կօգներ խուսափել ոչ հավաստի տեղեկատվության հրապարակումից:

Հայտնում ենք նաև, որ մինչև 2011 թ. հունվարը Վալերի Մեջլումյանին պատկանել է Ընկերության բաժնետոմսերի 19,26 տոկոսը, իսկ 80,74 տոկոսը պատկանել է Լիխտենշտեյնի իշխանություն, ք. Վադուց, Աուբունդտ 36 հասցեով գրանցված «Vallex F.M. Establishment» ընկերությանը, որի վերջնական շահառուն նույնպես Վալերի Մեջլումյանն է: 2011 թ. հունվարին Վալերի Մեջլումյանի կողմից «Vallex F.M. Establishment» ընկերությունից Ընկերության բաժնետոմսերի գնման նպատակներից մեկը եղել է հենց այն, որ այդուհետ բացառվեն մամուլի՝ Ընկերության բաժնետերերից մեկի օտարերկրյա ռեզիդենտ լինելու հանգամանքը շահարկող հրապարակումները: Միևնույն ժամանակ հարկ ենք համարում հայտնել, որ նաև մինչ 2011 թ. հունվարն ընկած ժամանակահատվածում Ընկերության լիխտենշտենյան բաժնետիրոջ անունը Ընկերությունը որևէ մեկից գաղտնի չի պահել. այդ մասին նշվել է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, ինչպես նաև՝ սեփական նախաձեռնությամբ Ընկերության կողմից հրա­պարակվող փաստաթղթերում, հասարակության տեղեկատվական շահեր ներկայացնող ան­ձանց հարցումներին Ընկերության պատասխաններում և այլ տեղեկատվական հարթակներում:

«Էկոլոգիկա» հաղորդման առաջիկա թողարկման շրջանակներում «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածով սահմանված կարգով հերքում հրապարակելու պահանջով:

Առիթն օգտագործելով՝ ևս մեկ անգամ հայտնում ենք, որ «Վալլեքս» խմբի ընկե­րու­թյունների տե­ղեկատվու­թյան և հա­սա­րա­կայնության հետ կա­պերի բա­ժինը համապատասխան հար­ցում­ների դեպքում օպերատիվ կերպով տեղեկատվություն է տրամադրում ԶԼՄ ներ­կա­յա­­ցու­ցիչ­նե­րին ինչպես «Արմենիան Քափըր Փրոգրամ» փակ բաժնետիրական ընկերության, այնպես էլ՝ խմբի այլ ըն­կերությունների գոր­ծունեության վերաբերյալ, ինչպես նաև՝ տալիս է պար­զաբանումներ այլ աղ­բյու­րից արդեն ստացված տե­ղեկատվության ստույգության ու հավաս­տիու­թյան վերա­բերյալ: Տեղեկատվական բնույթի հարցումներով կարող եք դիմել՝

pr@vallex.com  էլեկտ­րոնային փոստի հասցեով

կամ զանգահարել

(+374 10) 51 08 85 + 2010 կամ

(+374 10) 51 08 85 + 2014 հեռախոսահամարներով

կամ այցելել ՀՀ, ք. Երևան, Խանջյան 19:

Հայտ­նում ենք մեր պատրաստակամությունը «Վալլեքս» խմբի ընկերությունների գոր­ծու­նեությանն առնչվող տեղեկատ­վության հարցում­ներին պատշաճ արձագանքելու վերա­բե­րյալ: