Old Version
Announcement (29.01.2015)

The English version to be available soon.

«Թեղուտ» փակ բաժնետիրական ընկերությունը (այսուհետ՝ Ընկերություն) հայտա­րա­րում է Ընկերության աշխա­տա­կից­ներին բնապահպանական, աշխատանքի անվտան­գու­թյան, սոցիալական և առողջապահական հարցերի շուրջ ուսուցման ծառայությունների (այ­սուհետ՝ Ծառայություններ) գնման մրցույթ: Ծառայությունների նպատակը նշված ո­լորտ­ներում միջազգային չափա­նիշ­ների և Ընկերության ներքին կանո­նա­կարգերի վերա­բեր­յալ Ընկերության աշխատա­կից­ներին ուսուցումը և համապատասխան գիտելիքների, կա­րողությունների ու հմտությունների տիրապետելու տեսանկյունից աշխատակիցների ստուգումն են:

Ծառայություններն ընդգրկում են միջազգային չափանիշներին համապատաս­խա­նու­թյան ապահովման նպատակով Ընկերությունում մշակված բոլոր կանոնակարգերը, ներ­առ­յալ բնապահպանական և աշխատանքի անվտանգության կառավարման համակարգի (ISO 14001, OHSAS 18001) ներ­դրումը, ռիսկերի գնահատումը, արտակարգ իրավիճակներին ար­ձագանքումը, անհատական պաշտպանության միջոցներ կրելու կանոնները, աշ­խա­տանքների առանձին տեսակներին (ձեռքով կատարվող աշխատանքներ, ջերմային աշ­խա­տանք, աշխատանք բարձրության վրա, պայթուցիկ նյութերի հետ աշխատանք և այլն) ներ­կայացվող պահանջները, առանձին սարքավորումների (բացահանքի ծանր տեխնիկա, վեր­ամ­բարձ կռունկներ, ամբարձիչներ, բարձրացնող այլ սարքավորումներ և այլն) շահա­գործ­ման կանոնները, երթևեկության անվտանգությունը, թափոնների կառավարումը, էլեկ­տրա­կան անվտանգությունը, առաջին բժշկական օգնությունը և այլն:

Ծառայություններ մատուցող կազմակերպությունը պետք է՝

  1. ունենա բնապահպանական և աշխատանքի անվտանգության կառավարման միջազ­գա­­յին ստանդարտների (ISO 14001, OHSAS 18001) վերաբերյալ մասնագիտական գիտե­լիք­ների տիրապետող անձնակազմ,
  2. ունենա այդ կամ համանման ոլորտներում ուսուցման աշխատանքների իրականաց­ման փորձ,
  3. հաշվի առնելով, որ կանոնակարգերի հիմնական մասը մշակել են Ընկերության ար­տա­­քին խորհրդատուները, և դրանք շարադրված են անգլերեն լեզվով, Ծառա­յու­թյուն­ների մատուցմանը ներգրավի անգլերենի տիրապետող աշխատակիցների, ովքեր կա­նո­նա­կար­­գերի հիման վրա պետք է մշակեն հայերեն ուսուցման ծրագիր և կազ­մա­կեր­պեն հայերեն ուսուցում,
  4. յուրաքանչյուր կանոնակարգի համար Ընկերության կազմակերպական կառուցվածքի և հաստիքացուցակի հիման վրա որոշի ուսուցման ենթակա աշխատա­կից­նե­րի (ստո­րա­բաժանումների) շրջանակն ու մշակի ուսուցման ծրագիրը,
  5. ուսուցման ծրագրի հիման վրա յուրաքանչյուր կանոնակարգի վերաբերյալ կազմի գի­տե­լիք­ների ստուգման թեստեր և մշակի թեստերով գիտելիքների ստուգման մեթոդիկա,
  6. ուսուցման ծրագրերի մշակման, ուսուցման իրականացման ընթացքում ներկայացնի կանոնակարգերի բարելավման վերաբերյալ առաջարկներ,
  7. անհրաժեշտության դեպքում, լրացուցիչ պայմանագրի հիման վրա, կազմակերպի այդ թեստերի միջոցով Ընկերության աշխատակիցների գիտելիքների ստուգում:

Ծառայությունների մատուցման հետաքրքրություն ունեցող կազմակերպությունները մին­չև 2015թ. փետրվարի 13-ը պետք է դիմեն Ընկերությանը՝ s.yeritsyan@vallex.com հասցեով կամ 094008940 կամ 010510885 (ներքին՝ 2618) հեռախոսահամարներով՝ կանոնակարգերը, Ըն­կե­րության կազմակեր­պա­կան կառուցվածքն ու հաստիքացուցակը ստանալու համար: Վեր­ջիններիս հիման վրա հայ­տերի ներկայացման վերջնաժամկետը 2015թ. փետրվարի 27-ն է:

Հայտը պետք է ներկայացվի ազատ ոճով՝ գրության (դիմումի) տեսքով: Հայտում կամ հայտին կից հայտատու կազմակերպությունը պետք է ներկայացնի՝

  1. ընդհանուր տեղեկություններ կազմակերպության գործունեության վերաբերյալ,
  2. բնապահպանական և աշխատանքի անվտանգության կառավարման միջազ­գա­յին ստան­­­դարտներին (ISO 14001, OHSAS 18001) առնչվող կամ համանման ոլորտներում ու­սուցման աշխատանքների կազմակերպ­ման փորձի մասին տեղեկություններ,
  3. Ծառայությունների մատուցման համար պատասխանատու աշխատակիցների փորձի և որակավորման վերաբերյալ տվյալներ,
  4. Ծառայությունների մատուցման համար առաջարկվող ժամկետները, ժամանա­կա­ցույցն ու աշխատաժամանակի ծավալը,
  5. Ծառայությունների մատուցման համար առաջարկվող գինը և վճարման պայմանները: