Old Version
Announcement (31.07.2015)

The English version to be available soon.

«Վալլեքս» խմբի ընկերությունները ողջունում են Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնությանը (ԱՃԹՆ) Հայաստանի Հանրապետության անդամագրվելու պատրաստակամության մասին ՀՀ կառավարության հայտարարությունը:


«Վալլեքս» խմբի տեղեկատվական քաղաքականության հիմքում այն բանի գիտակցումն է, որ թափանցիկ աշխատանքը և սեփական գործունեության նկատմամբ հանրային վերահսկողության հնարավորության ապահովումը ժամանակակից աշխարհում առաջադեմ գործարարության անքակտելի հատկանիշներից է:

Մենք վստահ ենք, որ ԱՃԹՆ սահմանած չափորոշիչներին համապատասխան ընդերքօգտագործման վերաբերյալ տեղեկատվության հանրայնացումը կնպաստի
- ինչպես ոլորտում պետական քաղաքականություն իրականացնող օղակների, այնպես էլ՝ արդյունահանող առանձին ընկերությունների նկատմամբ հանրային վստահության ամրապնդմանը
- շահագրգիռ հանրության, մասնավորապես՝ քաղաքացիական հասարակության ինստիտուտների հետ տնտեսվարողների երկխոսության կառուցողականության ավելացմանը
- ընդերքօգտագործման հետ առնչվող բոլոր գործընթացների նկատմամբ հանրային վերահսկողության ընդլայնմանը, հետևաբար նաև ընդերքօգտագործման ռիսկերի առավել հավասարակշռված և պտուղների առավել հանրօգուտ ու արդարացի բաշխմանը:

«Վալլեքս» խմբի ընկերությունները պատրաստ են ամեն կերպ աջակցել Հայաստանում ընդերքօգտագործմանն առնչվող տեղեկատվության շրջանառության համապատասխանեցմանը ԱՃԹՆ չափորոշիչների պահանջներին և հավաստում են խմբի խոշորագույն հայաստանյան ընդերքօգտագործողի՝ «Թեղուտ» ՓԲ ընկերության պատրաստակամությունը ստանձնելու ԱՃԹՆ աջակից կազմակերպության կարգավիճակ: