Old Version
Customs broker announcement (22.05.2015)

The English version to be available soon.

Մաքսային բրոքերի ծառայություններ (այսուհետ՝ Ծառայություններ) մատուցող կազմակերպությանը ներկայացվող պահանջներ.

Կազմակերպությունը պետք է ունենա՝

1. ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից տրված համապատասխան լիցենզիա,
2. համապատասխան մասնագիտական գիտե­լիք­ների տիրապետող անձնակազմ,
3. Ծառայությունների մատուցման համար անհրաժեշտ աշխատանքների կատարման՝ արտահանման և ներմուծման գործընթացի, մաքսային ձևակերպումների իրականաց­ման փորձ,
4. Ընկերությունների հետ ծառայությունների մատուցման մասին պայմանագրի կնքման դեպքում կազմակերպությունը պետք է՝

  • իրականացնի մաքսային ձևակերպումներ և հայտարարագրվող ապրանքին վերաբերող՝ ՀՀ օրենսդրությամբ պահանջվող այլ գործողություններ,
  • տրամադրի մաքսային ձևակերպումների ընթացքի մասին տեղեկություններ (կարգավիճակ, անկանխատեսելի իրավիճակներ, հարցումներ մաքսային մարմինների կողմից, ուշացումներ և այլն),
  • ապահովի մաքսային ձևակերպումների նվազագույն ժամկետներ,
  • առաջարկի Ընկերությունների ծախսերի խնայողության հնարավոր տարբերակներ:

«Վալլեքս» խմբի ընկերությունները գործունեություն են իրականացնում լեռնահանքային արդյունաբերության ոլորտում: Իր գործունեության սպասարկման համար Ընկերությունները ներմուծում են մեծ քանակությամբ ապրանքներ՝ ուղղված Ընկերությունների արտադրական, շինարարական, լաբորատոր և այլ պահանջների բավարարմանը: Ընկերությունների արտահանման և ներմուծման գործարքների քանակն ըստ 2015թ.-ի հունվար-ապրիլ ամիսների ներկայացված է ներքոբերյալ աղյուսակում.

2015թ.

Արտահանում

(բրոքերի միջոցով կատարված գործարքների քանակը)

Ներմուծում

(բրոքերի միջոցով կատարված գործարքների քանակը)

հունվար

-

21

փետրվար

-

40

մարտ

21

63

ապրիլ

19

44

ընդամենը

40

168


Մրցույթին մասնակցելու կարգը

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է «Վալլեքս» խմբի ընկերությունների գրասենյակ (հասցեն՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, Խանջյան փող. 19) ներկայացնել մասնակցության հայտ: Հայ­տերի և հարակից փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը 2015 թ.-ի հունիսի 8-ը, ժամը 16:00-ն է:

Ծառայությունների մատուցման մրցույթը հայտարարվում է երկրորդ կիսամյակի համար: Յուրաքանչյուր հաջորդ կիսամյակի համար կհայտարարվի նոր մրցույթ:

Հայտը կարող է ներկայացվել ազատ ոճով՝ գրության (դիմումի) տեսքով: Հայտում կամ հայտին կից հայտատու կազմակերպությունը պետք է ներկայացնի իր փորձն ու գործունեության ծավալներն արտահայտող փաստաթղթեր՝

  1. ընդհանուր տեղեկություններ կազմակերպության գործունեության վերաբերյալ,
  2. ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից տրված համապատասխան լիցենզիայի պատճենը,
  3. համանման ոլորտներում աշխատանքների կազմակերպ­ման փորձի մասին տեղեկություններ,
  4. 2014թ. ֆինանսական հաշվետվությունների պատճենը,
  5. տեղեկություններ 2015թ. առաջին եռամսյակում կատարված մաքսային ձևակերպումների քանակի ու հիմնական տեսակների վերաբերյալ,
  6. ծառայությունների մատուցման համար պատասխանատու աշխատակիցների փորձի և որակավորման ու նրանց քանակի վերաբերյալ տվյալներ,
  7. հիմնական պատվիրատուների ցանկ,
  8. ծառայությունների մատուցման համար առաջարկվող ժամկետները և աշխատաժա-մանակի ծավալը,
  9. ծառայությունների մատուցման համար վճարման պայմանները,
  10. ծառայությունների մատուցման համար առաջարկվող գինը՝ համաձայն ներքոբերյալ ծառայությունների տեսակների՝

h/h

Ծառայության տեսակը

Արժեքը

(ՀՀ դրամ)

1.

Ընկերության անունով ՀՀ ներկրված կամ Ընկերության կողմից ՀՀ արտահանվող միևնույն մատակարարի կողմից (կամ միևնույն ստացողին) մեկ տրանսպորտային միջոցի (ավտոմեքենա, վագոն, բեռնարկղ) մաքսային ձևակերպումների իրականացում

2.

Ընկերության անունով ՀՀ ներկրված կամ Ընկերության կողմից ՀՀ-ից արտահանվող միևնույն մատակարարի կողմից (կամ միևնույն ստացողին)
1-ից ավելի յուրաքանչուր տրանսպորտային միջոցի մաքսային ձևակերպումների իրականացում

3.

Ընկերության անունով ՀՀ ներկրված կամ Ընկերության կողմից ՀՀ-ից արտահանվող միևնույն մատակարարի կողմից (կամ միևնույն ստացողին) ավիատրանսպորտով բեռների մաքսային ձևակերպումների իրականացում

4.

Ընկերության անունով ՀՀ ներկրված կամ Ընկերության կողմից ՀՀ-ից արտահանվող միևնույն մատակարարի կողմից (կամ միևնույն ստացողին) ոչ կոմերցիոն բեռների մաքսային ձևակերպումների իրականացում

5.

Ընկերության անունով ՀՀ ներկրված կամ Ընկերության կողմից ՀՀ-ից արտահանվող մեկ տրանսպորտային միջոցով (ավտոմեքենա, վագոն, բեռնարկղ) մեկից ավելի մատակարարներից (կամ մեկից ավելի ստացողի) բեռների մաքսային ձևակերպումների և (կամ) յուրաքանչյուր լրացուցիչ բեռնամաքսային հայտարարագրի համար

6.

Յուրաքանչյուր ձևակերպված բեռի վերահայտարարագրում (մաքսային ռեժիմի փոփոխում, անվավեր համարված բեռնամաքսային հայտարարագրի վերաձևակերպում)

7.

Ելնելով բեռի առանձնահատկություններից՝ մաքսային մարմինների կողմից պահանջվող հավաստագրի, թույլտվության, եզրակացության, տեղեկանքի կամ այլ փաստաթղթի ձեռքբերում կամ ստացում՝ յուրաքանչյուր օրինակի համար