Old Version
Invitation for Cooperation (02.02.2015)

The English version will be available.

Տեղեկացնում ենք, որ «Վալլեքս» խմբի «Թեղուտ» ՓԲ ընկերությունը (այսուհետ՝ Ընկերություն) իր գործունեությունը բնապահպանական անվտանգության, աշխատանքի պահպանության և տեխնիկական անվտանգության տեսանկյուններից առաջադեմ միջազգային չափորոշիչներին համապատասխանեցնելու և գործունեության նկատմամբ հանրային վերահսկողության առավել ընդլայնման նպատակով նախաձեռնել է անկախ փորձագիտական խմբի ձևավորման և վերջինիս կողմից Ընկերության գործունեության մշտադիտարկման կազմակերպման գործընթաց:

Նախատեսվում է, որ անկախ փորձագիտական խումբը կիրականացնի ինչպես պլանային, այնպես էլ՝ չզգուշացված ստուգայցեր, կուսումնասիրի Ընկերության բնապահպանական, աշխատանքի պահպանության և տեխնիկական անվտանգության հարցերը կարգավորող փաստաթղթերը, ուսումնասիրությունների արդյունքներով կտա եզրակացություն դիտարկված վիճակի և անհրաժեշտ գործողությունների վերաբերյալ:

Սույնով հրավիրում ենք քաղաքացիական հասարակության՝ խնդրով շահագրգիռ կառույցներին և անձանց մասնակցելու փորձագիտական խմբի ձևավորմանը և ակնկալվող աշխատանքներին:

Մասնակցության պատրաստակամության առկայության դեպքում խնդրում ենք մինչև 2015թ. փետվարի 25-ը այդ մասին հաղորդագրություն ուղարկել monitoring@vallex.com էլ. հասցեով: