Old Version
Reception at National Polytechnic University of Armenia (10.03.17)

The English version will be available soon.

«Վալլեքս» խմբի ընկերությունների պատվիրակությունը՝ նախագահ Վալերի Մեջլումյանի գլխավորությամբ մարտի 10-ին այցելեցին Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան:

Ռեկտորի ընդունարանում հյուրերին դիմավորեցին ռեկտոր Ոստանիկ Մարուխյանը, ռեկտորի տեղակալ, ՈւԽ նախագահ Գոռ Վարդանյանը: ՀԱՊՀ կողմից հանդիպմանը ներկա էին Ուսումնամեթոդական աշխատանքների գծով պրոռեկտոր Մարինկա Բաղդասարյանը և ՈւՄՎ պետ, պրոռեկտոր Մեխանիկամեքենագիտական, տրանսպորտային համակարգերի և դիզայնի ինստիտուտի տնօրեն Կարեն Արզումանյանը: «Վալլեքս» խմբի պատվիրակության կազմում էին խմբի ընկերությունների նախագահ Վալերի Մեջլումյանը, «Բեյզ Մեթըլս» ՓԲ ընկերության գլխավոր տնօրեն Արթուր Մկրտումյանը, «Արմենիան Քափըր Փրոգրամ» ՓԲ ընկերության գլխավոր տնօրեն Լուսինե Մեջլումյանը, «Լեռնամետալուրգիայի ինստիտուտ» ՓԲ ընկերության գործադիր վարչության փոխնախագահ Սահակ Արզումանյանը և «Վալլեքս» խմբի ընկերությունների տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Թագուհի Կարապետյանը:

ՀԱՊՀ պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հետ հանդիպման ընթացքում «Վալլեքս» խմբի ընկերությունների նախագահը և պատվիրակության անդամներն իրենց ելույթներում անդրադարձան կրթության դերի կարևորությանը` ներկա սերունդի ապագայի, զարգացվածության և աշխատակիցների հնարավորինս մասնագիտացվածվածության համատեքստում։ «Վալլեքս» խմբի ղեկավարությունը պատրաստակամություն հայտնեց սերտացնելու համագործակցությունը բուհի ուսանողների հետ։ Հանդիպման ժամանակ ներկայացվեցին խմբի ընկերության ֆինանսա-տնտեսական ցուցանիշները («Արմենիան Քափըր Փրոգրամ» 2010-2017թթ., Ալավերդու պղնձաձուլական գործարանի արդիականացման ծրագիր, Հանքարդյունաբերության հեռանկարները ՀՀ-ում և ԱՀ-ում), ցուցադրվեցին ճանաչողական ֆիլմեր` խմբի ընկերությունների մասին («Արմենիան Քափըր Փրոգրամ», «Թեղուտ և Կաշեն լեռնահանքային համալիրներ»): Հանդիպման ավարտին ծավալվեց անկեղծ հարց ու պատասխան: