Old Version
The Ambassador extraordinary and plenipotentiary of China to Armenia visited Vallex group companies (20.10.2016)

The English version will be available soon.

Ս.թ. հոկտեմբերի 20-21 ՀՀ Լոռու մարզ հայ-չինական փոխհամագործակցության աշխատանքային այցի շրջանակներում ՉԺՀ արտակարգ և լիազոր դեսպան, Թիան Էրլունն այցելել է «Վալլեքս» խմբի «Էյ-Սի-Փի» ընկերության Ալավերդու պղնձաձուլական գործարան, եղել արտադրամասում, ծանոթացել ներկա արտադրական ցուցանիշներին և տեղեկացվել արտադրության հեռանկարների մասին:

Այցի շրջանակներում դեսպանի գլխավորությամբ պատվիրակությունը, Լոռու փոխմարզպետ Արսեն Դարբինյանի և Լոռու մարզպետարանի արդյունաբերական հարցերով մասնագետ Սևակ Հովհաննիսյանի ուղեկցությամբ այցելել են նաև «Թեղուտ» ՓԲ ընկերություն: «Վալլեքս» խմբի ընկերությունների նախագահ, «Թեղուտ» ՓԲ ընկերության գլխավոր տնօրեն Վալերի Մեջլումյանի, ընկերության այլ ներկայացուցիչների ուղեկցությամբ հյուրերը եղել են ընկերության տարածքում կառուցվող հեծանվային և քայլարշավների համար նախատեսված պուրակում, ուր ընկերության ղեկավարը հյուրերին պատմել է տարածաշրջանում զբոսաշրջության զարգացման հեռանկարների մասին: Այնուհետև պատվիրակությունն այցելեց «Թեղուտի» լեռնահանքային համալիրի բացահանք և հանքահարստացուցիչ ֆաբրիկա, մանրամասն ծանոթացավ արտադրական գործընթացին: Դեսպանն այցելեց նաև պոչանքային տնտեսություն:

Լուսաբանում «Անկյուն+3» հեռուստաընկերություն



Լուսանկարներ