Old Version
The official start of the production process in Kashen (26.12.2015)

The English version to be available soon.

2015թ. դեկտեմբերի 26-ին Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանում, Կաշենի լեռնահանքային համալիրի տարածքում, տեղի ունեցավ համալիրի շինարարության ավարտին և արտադրական գործընթացի մեկնարկին նվիրված հանդիսավոր արարողություն: Միջոցառմանը ներկա է գտնվել Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը, Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:

Կաշենի պղինձ-մոլիբդենային հանքավայրը գտնվում է Արցախի Մար­տա­կեր­տի շրջանում՝ Ստեփանակերտից 40 կմ հեռավորության վրա: Կառուցվող բացահանքի օպտիմալ եզրագծի սահմաններում հաստատվել է շուրջ 56 մլն տ հանքաքարի պաշար՝ մոտ 275 հազ. տ (0.49%) պղնձի և մոտ 3.2 հազ. տ (0.006%) մոլիբդենի պարունակությամբ: Հանքավայրի շահագործման ծրագրի առաջին փուլում նախատեսվեում է տարեկան 1.75 մլն տ հանքաքարի արդյունահանում և վերամշակում: Կաշենի լեռնահանքային համալիրում առաջին փուլում արտադրության մեկնարկին հասնելու համար իրականացվել է շուրջ 130 մլն ԱՄՆ դոլարի ներդրում:

Արտադրական գործընթացի մեկնարկին նվիրված արարողությունը սկսվեց Կաշենի լեռնահանքային համալիրի հիմնական օղակներ այցելությունից: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն արտադրական գործընթացի մեկնարկի առնչությամբ նշել է, որ գործարանի շահագործումը կբացի նոր աշխատատեղեր, հնարավորություն կտա ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ արդյունավետորեն օգտագործել Արցախի Հանրապետության բնական ռեսուրսները՝ ապահովելով Արցախի սոցիալ-տնտեսական զարգացումը:

Արարողությունը շարունակվեց Ստեփանակերտի «Վալլեքս Գարդեն Հոթել» հյուրանոցային համալիրի խորհրդակցությունների սրահում: Միջոցառման շրջանակներում ցուցադրվեց «Կաշեն. ամեն ինչ դեռ առջևում է» տեսաֆիլմը, այդուհետ պատվոգրերով, «Կաշենի լեռնահանքային համալիրի գործարկման առթիվ» մեդալներով, «Վալլեքս» խմբի կորպորատիվ շքանշաններով և այլ պարգևներով պարգևատրվեցին «Վալլեքս» խմբի «Բեյզ Մեթըլս» ՓԲ ընկերության մի շարք աշխատողներ և Կաշենի լեռնահանքային համալիրի կառուցման ծրագրի իրականացման գործում ավանդ ունեցող այլ անձինք:

Շինարարության ավարտին և արտադրական գործընթացի մեկնարկին նվիրված միջոցառումները «Վալլեքս» խմբի ընկերությունները համատեղել էին կորպորատիվ ամանորյա հանդիսության հետ. միջոցառման մասնակիցներին ներկայացվեցին համերգային ծրագիր և բազմաթիվ տոնական անակնկալներ:

Լուսաբանում հայկական հեռուստաընկերություններով.


Լուսաբանում տեղական ու արտասահմանյան ԶԼՄ-ներում.
Արցախի հանրային հեռուստատեսություն.
Կաշենի հարստացուցիչ ֆաբրիկայի բացման հանդիսավոր արարողություն

ԳԱԼԱ ՀԸ

Բ. Սահակյանը մասնակցել է Կաշենի հարստացուցիչ ֆաբրիկայի բացման հանդիսավոր արարողությանը


NEWS.am լրատվական-վերլուծական գործակալություն.
Մարտակերտի շրջանում բացվել է Կաշենի հարստացուցիչ ֆաբրիկան

«Հայկական ժամանակ» օրաթերթի կայք
Մարտակերտի շրջանում բացվել է Կաշենի հարստացուցիչ ֆաբրիկան

ArmEf.News լրատվական գործակալություն

Կաշենի հարստացուցիչ ֆաբրիկան բացվեց

Artsakhpress.am լրատվական կայք
Մարտակերտի շրջանում բացվել է Կաշենի հարստացուցիչ ֆաբրիկան


ՓԱՍՏԻՆՖՈ լրատվական կայք

Կաշենի հարստացուցիչ ֆաբրիկայի բացման հանդիսավոր արարողությունը Արցախում

ԱՅՍՕՐ լրատվական կայք

Մարտակերտի շրջանում Կաշենի հարստացուցիչ ֆաբրիկա է բացվել

«Новости-Армения» Агентство Международной Информации
Крупная горнообогатительная фабрика открылась в Нагорном-Карабахе

REGNUM Информационное агентство

В Нагорном Карабахе открылось новое горнорудное предприятие

"NKR-NEWS.COM" Информационное агентство

Президент НКР принял участие в торжественной церемонии открытия Кашенской обогатительной фабрики

Информационный сайт Voskanapat.info

В Арцахе открылась обогатительная фабрика

Интернет-СМИ "Кавказский узел"
На Кашенском руднике в Нагорном Карабахе создано 1400 рабочих мест

ПОСТСОВЕТ информационно-аналитический онлайн-ресурс

В Нагорном Карабахе открылось новое горнорудное предприятие

Интернет-СМИ UkrDay.com
Крупная горнообогатительная фабрика открылась в Нагорном-Карабахе

Online Newsletter "noodls.com"
Solemn event of opening the Kashen enrichment plant