Old Version
Valeri Mejlumyan sent a congratulatory message to the graduates (22.05.2015)

The English version not to be avaliable.

«Վերջին զանգի» առթիվ «Վալլեքս» խմբի ընկերությունների նախագահ Վալերի Մեջլումյանի շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ Լոռու մարզի և Արցախի Հանրապետության դպրոցների շրջանավարտներին:

Սիրելի շրջանավարտ,
«Վալլեքս» խմբի ընկերությունների անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և ի դեմս Ձեզ՝ Հայաստանում և Սփյուռքում ապրող բոլոր շրջանավարտներին Վերջին զանգի առթիվ:

Այս գեղեցիկ տոնը խորհրդանշում է չափազանց կարևոր ու նշանակալից շրջափուլի ավարտ և որակապես նոր սկիզբ Ձեր կյանքում: Այս օրվանից սկսած Դուք ամեն օր, ամեն ժամ ավելի ու ավելի լայն իրավունքներ և պատասխանատվություն եք ունենալու անձամբ Ձեր, Ձեր ընտանիքի, հարազատ քաղաքի կամ գյուղի, մեր հայրենիքի ներկան ու վաղվա օրը կերտելու գործում:

Առաջին որոշումներից մեկը, որ Դուք անխուսափելիորեն պետք է կայացնեք, մասնագիտության ընտրությունն է: Ձեզ կոչ եմ անում վստահել սեփական ուժերին և բարձր նշաձող սահմանել ինքներդ Ձեզ համար: Այսօր «Վալլեքս» խմբի ընկերություններում մի շարք առանցքային պաշտոններ զբաղեցնում են օտարերկրյա հրավիրված մասնագետներ: Որքան էլ որ գոհ լինենք նրանց աշխատանքի արդյունքներից, մեր երազանքն է, որ վաղը Դուք նույնքան լավ տիրապետեք այդ մասնագիտություններին և կարողանաք լիարժեք փոխարինել նրանց:

Ձգտե՛ք տիրապետել ժամանակակից արտադրական և այլ տեխնոլոգիաներին, ձգտե՛ք լինել այդ ոլորտում համաշխարհային զարգացումների առաջնագծում, ձգտե՛ք Ձեր ընտրած մասնագիտության մեջ լինել լավագույնն աշխարհում և ապագան Ձերը կլինի:

Եվս մեկ անգամ շնորհավորում եմ բոլոր շրջանավարտներին, ուսուցիչներին և ծնողներին, մաղթում ամուր առողջություն և բազմաթիվ նվաճումներ կյանքի բոլոր բնագավառներում:

Հարգանքով՝
Վալերի Մեջլումյան
«Վալլեքս» խմբի ընկերությունների նախագահ


Լուսաբանում տեղական ՀԸ-ի եթերում: