Old Version
Lori -Martakert:cooperation bridges (in Armenian) (27.06.2013)

The English version will be available soon.

Հայաստանի Հանրապետության մարզերի և Արցախի Հանրապետության վարչական շրջանների միջև տնտեսական և մշակութային կապերի խորացման ծրագրի շրջանակներում 2013 թ.հունիսի 27-29-ը տեղի ունեցավ ՀՀ Լոռու մարզի պատվիրակության հերթական՝ չորրորդ այցը Արցախի Հանրապետություն:

Պատվիրակությունը, որի կազմում Լոռու մարզպետարանիբարձրաստիճան պաշտոնյաներ, համայնքների ղեկավարներ և հասարակական տարբերշրջանակների ներկայացուցիչներ էին, գլխավորում էր Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը:

Այցի առաջին օրը Վալլեքս Գարդեն հյուրանոցում տեղի ունեցավ հանդիսավոր միջոցառում:Լոռի-Արցախ բարեկամության զարգացման գործում ունեցած ավանդի համար «Վալլեքս» խմբիփոխնախագահ, «Բեյզ Մեթըլս» ՓԲ ընկերության գլխավոր տնօրեն Արթուր Մկրտումյանըպարգևատրվեց Լոռու մարզպետի ոսկե հուշամեդալով:

Այցի երկրորդ օրը պատվիրակությունն այցելեց Գանձասար, այդուհետ՝ «Վալլեքս» խմբի «ԲեյզՄեթըլս» ՓԲ ընկերության ԼՂՀ Մարտակերտի շրջանի Դրմբոն գյուղում գտնվողԼեռնահարստացուցիչ համալիր, որտեղ եղավ տարբեր արտադրական օղակներում, ծանոթացավինչպես արտադրական գործընթացներին, այնպես էլ՝ շրջակա միջավայրի պահպանությանուղղությամբ միջոցառումներին:

Պատվիրակությունը եղավ նաև Կաշենի կառուցվող լեռնահանքային համալիրում, որտեղ արդենիսկ արդյունահանվող հանքաքարը ներկայում հնարավորություն է տալիս լիարժեք օգտագործելուԴրմբոնի հարստացուցիչ ֆաբրիկայի արտադրական հզորությունները և հումքային հենք էապահովում տեղում նոր հզոր հարստացուցիչ համալիր կառուցելու համար:

Այցելության երկրորդ օրը՝ հունիսի 28-ին, «Վալլեքս» խմբի փոխնախագահ ԱրթուրՄկրտումյանը, Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը և պատվիրակության այլ անդամներՄարտակերտ քաղաքում մասնակցեցին Մարտակերտի ազատագրման 20-ամյակին նվիրվածտոնական միջոցառումներին: Պատվիրակությունը եղավ նաև պատմական Տիգրանակերտիհնագիտական պեղումների տարածքներում և թանգարանում:

ՀՀ մարզերի և Արցախի վարչական շրջանների ներկայացուցիչների փոխադարձայցելությունների, ինչպես նաև տնտեսական և մշակութային նոր կապերի ստեղծման այլծրագրերին աջակցությունը կարևոր տեղ ունի «Վալլեքս» խմբի Հայաստանում և Արցախումգործող ընկերությունների որդեգրած կորպորատիվ սոցիալական քաղաքականությանառաջնահերթություններում, և խմբի ընկերություններն իրականացնում են երկարաժամկետծրագրեր այդ համագործակցության ընդլայնման և խորացման ուղղությամբ:

" type="application/x-shockwave-flash">" />