Old Version
Student Tree Planting in Yerevan (19.11.2012)

The English version will be available soon.

2012 թ. նոյեմբերի 16-ին «Վալլեքս» խմբի ընկերությունների և Երևանի քաղաքապետարանի համատեղ նախաձեռնությամբ, Լոռու մարզպետարանի և Ալավերդու քաղաքապետարանի աջակցությամբ «Եռաբլուր» պանթեոնի տարածքներում կազմակերպվեց ուսանողական ծառատունկ:

Միջոցառմանը մասնակցեց շուրջ հարյուր հիսուն մարդ, այդ թվում՝ բարձր դասարանների աշակերտներ և ուսանողներ Արցախից, Երևանից, ՀՀ Լոռու մարզի Թեղուտ և Շնող գյուղերից, Ալավերդի, Վանաձոր քաղաքներից և այլ համայնքներից, «Վալլեքս» խմբի ընկերությունների աշխատողներ, «Պաշտպանենք Թեղուտը» հասարակական կազմակերպության անդամներ և այլ շահագրգիռ անձինք: Շուրջ 700 քառակուսի մետր տարածքում մասնակիցները տնկեցին կենսածառ տեսակի ծառեր, այդուհետ, ի նշան հարգանքի Եռաբլուր պանթեոնում հավերժացած նահատակների հիշատակին, ծաղիկներ դրեցին նրանց շիրիմներին և մոմեր վառեցին Սուրբ Վարդանանց եկեղեցում:

Արցախից և Լոռու մարզից ժամանած մասնակիցներն այդուհետ եղան Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, ուր մասնակցեցին Ուսանողի օրվան նվիրված տոնական համերգին:

Լուսաբանում ԶԼՄ-ներում

«Արմնյուզ»

«Անկյուն գումարած 3»

«Երիտասարդական հայացք» հաղորդաշար («Անկյուն գումարած 3» )