Old Version
Vallex group companies annual festive events 2016 (26-28.12.16)

The English version will be available soon.

Դեկտեմբերի 26-28 տեղի ունեցան «Վալլեքս» խմբի ընկերությունների կորպորատիվ տոնական միջոցառումներ, որոնց շրջանակներում խմբի ընկերությունների աշխատակիցներին Ամանորի և 2016թ. ընթացքում գրանցած աշխատանքային հաջողությունների առթիվ ողջունեցին և շնորհավորեցին «Վալլեքս» խմբի ընկերությունների նախագահ Վալերի Մեջլումյանը, «Բեյզ Մեթըլս» ՓԲԸ գլխավոր տնօրեն Աշոտ Մկրտումյանը, «Արմենիան Քափր Փրոգրամ» ՓԲԸ տնօրեն Լուսինե Մեջլումյանը և «Լեռնամետալուրգիայի ինստիտուտ» ՓԲԸ գործադիր վարչության փոխնախագահ Սահակ Արզումանյանը: :

«Արմենիան Քափր Փրոգրամ» և «Թեղուտ» ՓԲ Ընկերությունների համատեղ կորպորատիվ երեկույթի ընթացքում անձնվեր աշխատանքի, ընկերության գործունեության զարգացման գործում ունեցած ներդրումների և տարիների վաստակի համար «Վալլեքս» խմբի ընկերությունների նախագահ Վալերի Մեջլումյանի հրամանով «Վալլեքս» խմբի «Մեծ Արծաթե խաչ» շքանշանով և «Մեծ Արծաթե խաչ» շքանշանի պարգևատրման կարգով սահմանված դրամական պարգևով պարգևատրվեց «Թեղուտ» ՓԲԸ գլխավոր տնօրենի խորհրդական Ալեքսանդր Գաբրիելյանը: «Վալլեքս» խմբի «Մեծ Փիրուզե խաչ» շքանշանով և «Մեծ Փիրուզե խաչ» շքանշանի պարգևատրման կարգով սահմանված դրամական պարգևով պարգևատրվեցին «Թեղուտ» ՓԲԸ անվտանգության ծառայություն պետ Ռուբեն Մեսրոբյանը, լեռնահանքային զարգացման վարչություն երկրաբանահետախուզական ծառայություն պետ Ռոբերտ Դերձյանը և տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Թագուհի Կարապետյանը: «Վալլեքս» խմբի «Արծաթե խաչ» շքանշանով և «Արծաթե խաչ» շքանշանի պարգևատրման կարգով սահմանված դրամական պարգևով պարգևատրվեցին «Թեղուտ» ՓԲԸ երկրաբանահետախուզական ծառայության առաջատար երկրաբան Գրիգոր Գրիգորյանը, ՖՎ ֆինանսական բաժնի պետ Մուշեղ Հովհաննիսյանը և ՖՏՎ ֆինանսատնտեսական վարչություն պետի խորհրդական Փայլակ Թադևոսյանը: «Վալլեքս» խմբի «Փիրուզե խաչ» շքանշանով և «Փիրուզե խաչ» շքանշանի պարգևատրման կարգով սահմանված դրամական պարգևով պարգևատրվեցին «Թեղուտ» ՓԲԸ երկրաբանահետախուզական ծառայության առաջատար երկրաբան Էդգար Սնդոյանը, «Լեռնամետալուրգիայի ինստիտուտ» ՓԲԸ անվտանգության ծառայության պետի տեղակալ Վարդգես Սահակյանը և «Արմենիան Քափր Փրոգրամ» ՓԲԸ մետալուրգիական արտադրամասի արտադրական վարչության հալման բաժանմունքի 5րդ կարգի բովախառնուրդ բեռնող Արման Աղվանյանը:

Լուսաբանում` Անկյուն + 3 հեռուստաընկերություն