Հոկտեմբերի 19-ին և 26-ին Ալավերդու պղնձաձուլարանի աշխատակիցները հանդիպեցին ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանի հետ քննարկելու «Վալլեքս» խմբի «Էյ-Սի-Փի» ՓԲ Ընկերության շուրջ ստեղծված վերջին զարգացումները, դրանց հաղթահարման ուղիներն ու աշխատատեղերի պահպանման հնարավորությունները: