Կայքի հին տարբերակը
Ճանաչողական շրջայց լեռնահանքային համալիրում և խորհրդանշական ծառատունկ (04.11.2014)

2014թ. նոյեմբերի 1-ին Թեղուտի լեռնահանքային համալիրում ճանաչողական շրջայցով եղան Թեղուտի լեռնահանքային համալիրի կառուցման և գործունեության ծրագրի իրականացման հարակից համայնքների բնակիչ ուսանողության ներկայացուցիչներ:

Շրջայցի մասնակիցներն այցելեցին լեռնահանքային համալիրի հիմնական օղակներ, ծանոթացան լեռնահարստացուցիչ ֆաբրիկայի նախամեկնարկային պատրաստա­կանության ապահովման աշխատանքներին: Այցելության բոլոր օբյեկտների վերաբերյալ շրջայցի մասնակիցներին տրվեցին պարզաբանումներ, պատասխանվեց նրանց հարցերին:

Ճանաչողական շրջայցից հետո կազմակերպվեց խորհրդանշական ծառատունկ ՀՀ Լոռու մարզի Շնող գյուղի այն տարածքներում, որտեղ «Մանես» բարեգործական հիմնադրամի ֆինանսավորմամբ իրականացվում է պտղատու այգիների հիմնման ծրագիր:

Միջոցառման լուսաբանումը «Անկյուն+3» ՀԸ-ի եթերում:

Լուսանկարներ