Կայքի հին տարբերակը
Հերթական հանդիպումը շահառուների հետ (01.11.2014)

2014թ. հոկտեմբերի 29-ին, ժամը 18:00-ին, ՀՀ Լոռու մարզի Շնող գյուղի մշակույթի տան դահլիճում տեղի ունեցավ Թեղուտի լեռնահարստացուցիչ կոմբինատի շինարարության և պղինձ-մոլիբդենային հանքավայրի շահագործման ծրագրի շահառուների ներգրավման պլանի (այսուհետ՝ Պլան) շրջանակներում հերթական հանդիպումը: Հանդիպմանը հրավիրված էին մասնակցելու ՀՀ Լոռու մարզի Թեղուտ, Շնող և այլ համայնքների (որոնց ներ­կայա­ցուցիչները կարող են «Թեղուտ» ՓԲ ընկերությունը դիտար­կել որպես իրենց հնարավոր գործատու) մշտա­կան և ժամանակավոր ազ­գա­բնակ­չու­թյան, գյուղապետարանների և քաղա­քա­պե­տա­րան­նե­րի, Լոռու մարզ­պե­տա­րանի ներ­կա­յա­ցուցիչները, «Թեղուտ» ՓԲ ընկերության (այսուհետ՝ Ընկերություն) աշխատողները, Ընկերության գործունեության տարածքում հայտնված անշարժ գույքի միավորների նախկին սեփա­կա­նա­տե­րե­րը, հայաս­տան­յան և մի­ջազ­գա­յին բնա­պահ­պա­նական հասարակական կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րի, բնապահ­պա­նու­­թյան ոլոր­տի գի­տա­հե­տա­զո­տա­կան հաստա­տու­թյուն­նե­րի ներկայա­ցուցիչ­նե­ր, բնապահպանության մասնա­գետ­ներ, հա­սա­­րակական ակտի­վիստ­ներ, ԶԼՄ ներկա­յա­ցու­ցիչներ, պատ­մու­թյան և մշա­կույ­թի հուշարձանների ուսում­նասիրության և պահպա­նու­թյան ոլոր­­տում գոր­ծու­նեու­թյուն ծա­վա­լող անձիք և կազմա­կեր­­պու­թյունների ներկայացուցիչներ, Հայ Առաքելական Եկեղեցու ներ­­­կա­յա­ցու­ցիչ­նե­ր:

Հանդիպումն անցկացվում էր բաց ձևաչափով, և դրան կարող էին մասնակցել նաև Շահառուների այլ խմբերի ներկայացուցիչներ:

Հանդիպման վերաբերյալ հայտարարությունը տեղակայվել է ընկերության պաշտոնական կայքում, հեռարձակվել է տեղական «Անկյուն գումարած 3» հեռուստաընկերության եթերով, տարածվել է մամուլի հաղորդագրության ձևաչափով:

Ընկերության՝ ք. Երևան, Խանջյան 19 հասցեով և Լոռու մարզի Թեղուտ գյուղում գտնվող գրասենյակներում, Լոռու մարզի Ալավերդի քաղաքի քաղաքապետարանում Թեղուտ Շնող գյուղերի գյուղապետարաններում 2014 թ. հոկտեմբերի 15-ից նոյեմբերի 15-ը ժամանակահատվածով բացվել են գրանցամատյաններ, դրանցում հանդիպման օրակարգում ներառված հարցերի վերաբերյալ մեկնաբանություններ առաջարկություններ, նկատառումներ և այլ հաղորդագրություններ գրառելու հնարավորությամբ շահառուներին ապահովելու համար:

Հանդիպմանը մասնակցում էր ավելի քան 35 մարդ՝ այդ թվում՝ ՀՀ Լոռու մարզի Շնողի գյուղապետը, ավագանու անդամներ և ազգաբնակչության այլ ներկայացուցիչներ, «Անկյուն գումարած 3» հեռուստաընկերության ներկայացուցիչներ:

Ընկերությունը հանդիպմանը ներկայացնում էին «Վալլեքս» խմբի ընկերությունների փոխնախագահ Գագիկ Արզումանյանը, Ընկերության ընդհանուր ծառայությունների վարչության պետ Ռուբեն Պապոյանը և այլ աշխատակիցներ: Հանդիպման օրակարգի շրջանակներում ներկայացվեցին և քննարկվեցին Պլանի լրամշակված տարբերակի, հարակից համայնքներից սննդամթերքի գնման ընթացակարգի և Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայրի փակման պլանի նախագծերը, պտղատու այգիների հիմնման՝ «Մանես» բարեգործական հիմնադրամի օժանդակությամբ իրականացվող ծրագրի շարունակականության ապահովման հարցերը:

Ներկաները հնարավորություն ունեցան Ընկերության ներկայացուցիչներին հարցեր ուղղելու և պատասխաններ ու պարզաբանումներ ստանալու նաև օրակարգում չներառված խնդիրների վերաբերյալ:

Հանդիպման ընթացքի ամբողջական տեսագրությունը հասանելի է այստեղ, իսկ ար­ձա­նա­գ­րու­թյունն առաջիկայում կտեղակայվի ստորև:

Հանդիպման լուսաբանումը «Անկյուն+3» ՀԸ-ի եթերում: