Կայքի հին տարբերակը
Նորություններ
Հանդիպում շրջանավարտների հետ (05.06.2012)
05.06.2012
ՀՀ Լոռու մարզպետարանի, Ալավերդու քաղաքապետարանի և «Վալլեքս» խմբի համատեղ նախաձեռնությամբ 2012 թ. հունիսի 5-ին Ալավերդու մշակույթի կենտրոնում տեղի ունեցավ «Վալլեքս» խմբի ընկերությունների ղեկավարության հանդիպումը Լոռու մարզի հանրակրթական հաստատությունների ավարտական դասարանների շուրջ 400 աշակերտների և շրջանավարտների հետ:
Քոբուլեթիի պատվիրակության այցը Ալավերդի և Թեղուտ (02.06.2012)
02.06.2012
Քոբուլեթի-Ալավերդի քույր քաղաքների բարեկամության պայմանագրի կնքման 5- ամյակիառթիվ կազմակերպված հանդիսավոր միջոցառումներին մասնակցելու նպատակով Ալավերդի ժամանած Քոբուլեթիի վարչական շրջանի պատվիրակությունը՝ Գելա Ցխոմելիձեիգլխավորությամբ, ս.թ. հունիսի 2-ին այցելեց նաև «Արմենիան Քափըր Փրոգրամ» ՓԲ ընկերության Ալավերդու պղնձաձուլական գործարան:
Մանկական ներկայացում՝ Երեխաների պաշտպանության օրվա առթիվ (01.06.2012)
01.06.2012
«Մանես» բարեգործական հիմնադրամը, Թեղուտ և Շնող համայնքների գյուղապետարանները և «Պաշտպանենք Թեղուտը» սոցիալ-տնտեսական, բնապահպանական հասարակական կազմակերպությունը ս.թ. հունիսի 1-ին Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ հետաքրքիր անակնկալ մատուցեցին Թեղուտ, Շնող և հարակից այլ համայնքների երեխաներին. նրանց հրավերով Շնողի մշակույթի կենտրոնում ներկայացում էր տալիս Վանաձորի տիկնիկային թատրոնը:
Գերմանիայի դեսպանը այցելել է Թեղուտ (18.05.2012)
18.05.2012
Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Հանս-Յոխեն Շմիդթը Վալլեքս խմբի նախագահ Վալերի Մեջլումյանի ուղեկցությամբ այցելել է Թեղուտի հանքարդյունաբերական ընկերություն: Նա տեղում մանրամասն պատկերացում է կազմել այժմ հանքում ընթացող աշխատանքների մասին:
«Թումանյանական հետքերով» շրջայց և ծառատունկ Լոռու մարզում (29.04.2012)
30.04.2012
2012 թ. ապրիլի 29-ին «Վալլեքս» խմբի ընկերությունները կազմակերպեցին ուսա­նո­ղա­­­կան հերթական (7-րդ) շրջայց-ծառատունկը ՀՀ Լոռու մարզում խմբի ընկերությունների գործունեության վայրեր:

Մեկնաբանություններ Թեղուտի պաշտպանության քաղաքացիական խմբի անունից տարածված թռուցիկի վերաբերյալ (25.04.2012)
25.04.2012
Սույնով հայտնում ենք, որ Թեղուտի պաշտպանության քաղաքացիական խմբի անունից հանդես եկող անձանց կողմից ս.թ. ապրիլի 25-27-ը կազմակերպված «Թեղուտի օրեր Մաշտոցի պուրակում» միջոցառման շրջանակներում տարածված թռուցիկում տեղ են գտել ոչ հավաստի տեղեկություններ, անհիմն ենթադրություններ և ակնհայտ ապակառուցողական կոչեր:

Պարզաբանումներ 16.04.2012 թ. միջադեպի վերաբերյալ (19.04.2012)
19.04.2012
Հաշվի առնելով 2012 թ. ապրիլի 16-ի երեկոյան կենցաղային հողի վրա «Թեղուտ» ՓԲԸ տարածքից դուրս տեղի ունեցած անցանկալի միջադեպի որոշ հանգամանքների վերաբերյալ ԶԼՄ հրապարակումներում տեղ գտած անճշտությունները՝ լրացուցիչ հայտնում ենք.
Հայտարարություն (17.04.2012)
17.04.2012
2012 թվականի ապրիլի 16-ի երեկոյան կենցաղային հողի վրա «Թեղուտ» ՓԲԸ տարածքից դուրս անցանկալի միջադեպ է տեղի ունեցել, որին ներգրավված են եղել «Թեղուտ» ՓԲԸ աշխատակիցներ:
Հանրային քննարկում Թեղուտի լեռնահարստացուցիչ կոմբինատի կառուցման ծրագրի վերաբերյալ (23.03.2012)
23.03.2012
«Վալլեքս» խմբի ընկերությունները մասնակցեցին 2012 թ. մարտի 23-ին Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնում կազմակերպված Թեղուտի լեռնահարստացուցիչ կոմբինատի կառուցման ծրագրի վերաբերյալ հանրային քննարկմանը: Միջոցառումը կազմակերպել էր ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի մարտի 13-ի 212-Ա որոշմամբ ստեղծված աշխատանքային խումբը (ղեկավար՝ ՀՀ բնապահպանության փոխնախարար Սիմոն Պապյան):
«Վալլեքս» խմբի ընկերությունները տեղեկացնում են (07.03.2012)
07.03.2012
2012 թ. մարտի 6-7-ը խաթարվել է «Վալլեքս» խմբի ընկերությունների պաշտոնական կայքերի (vallex.com, acp.am, bm.am, teghout.am, mmi.am, vm.am) բնականոն գործառնությունը, ինչի առավել հավանական պատճառը ադրբեջանական հակերների հարձակումներն են, որոնք պայմանավորված են տնտեսական զարգացման այն ծրագրերով, որ խմբի ընկերություններն իրականացնում են Արցախում: