Կայքի հին տարբերակը
ԶԼՄ ներկայացուցիչների ճանաչողական շրջայց Թեղուտի լեռնահանքային համալիրում (26.01.2015)

2015թ. հունվարի 23-ին Թեղուտի լեռնահանքային համալիրում ճանաչողական շրջայցով եղան Հայաստանի Հանրապետությունում գործող շուրջ 15 լրատվամիջոցների ներկայացուցիչներ: Շրջայցի մասնակիցները «Թեղուտ» ՓԲ ընկերության գլխավոր տնօրեն, «Վալլեքս» խմբի ընկերությունների նախագահ Վալերի Մեջլումյանի և ընկերության այլ ներկայացուցիչների ուղեկցությամբ եղան բացահանքի և արտադրական լցակույտերի, հարստացուցիչ ֆաբրիկայի մանրացման և ֆլոտացման արտադրամասերի տարածքներում, պոչամբարի առաջնային պատվարից դիտեցին պոչանքային տնտեսության հիմնական օղակների գործառնությունը:

Շրջայցից հետո կազմակերպվեց Հայաստանում լեռնահանքային արդյունաբերության զարգացման հեռանկարների վերաբերյալ քննարկում:

Լուսանկարներ