Կայքի հին տարբերակը
«Հիշում ենք և պահանջում» խորագրով միջոցառում (20.04.2015)


2015թ. ապրիլի 18-ին «Մանես» բարեգործական հիմնադրամը և «Թեղուտ» ՓԲ ընկերությունը կազմակերպեցին ծառատունկով ուղեկցվող հերթական կրթամշակութային բնապահպանական միջոցառումը: Միջոցառումը նվիրված էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին և կրում էր «Հիշում ենք և պահանջում» խորագիրը: Մասնակցում էին ՀՀ Լոռու մարզի տարբեր համայնքների բնակիչ ուսանողներ, դպրոցների ավարտական դասարանների աշակերտներ, երիտասարդության այլ ներկայացուցիչներ:

Միջոցառման 100 մասնակիցները Շնողի եկեղեցում խորհրդանշական 100 մոմ վառեցին ի հիշատակ Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի: Միջոցառումը շարունակվեց Շնողի արվեստի դպրոցի բակում, որտեղ երգի և ասմունքի ելույթներ ունեցան դպրոցի սաները, կազմակերպվեց ֆլեշ մոբ (երիտասարդները դպրոցի բակում անմոռուկի ուրվագծով շարք կազմեցին):

Այդուհետ մասնակիցները քայլերթով այցելեցին և 100 ծաղիկ դրեցին Շնող գյուղում գտնվող Հայոց ցեղասպանության հուշաքարին:

Միջոցառումը շարունակվեց «Թեղուտ» ՓԲ ընկերության տարածքում խորհրդանշական ծառատունկով. տնկվեց 100 տնկի: Ծառատունկից հետո Թեղուտի հյուրանոցահանրակացարանային համալիրի հանդիսասրահում մասնակիցների համար կազմակերպվեց Մեծ եղեռնի 100-րդ տարելիցի թեմայով ինտելեկտուալ խաղ-մրցույթ: Միջոցառումը եզրափակվեց Շնողի գյուղի և Ալավերդի քաղաքի մշակույթի կենտրոնների դահլիճներում թուրք ռեժիսոր Ֆաթիհ Աքինի` Մեծ եղեռնին նվիրված «Սպի» ֆիլմի դիտումով:

Լուսաբանում «Անկյուն+3» ՀԸ եթերում:

Լուսանկարներ