Կայքի հին տարբերակը
Վարդատունկ Թեղուտում և շրջայց լեռնահանքային համալիրում (30.04.17)

2017թ. ապրիլի 30-ին «Վալլեքս» խմբի «Թեղուտ» ՓԲ ընկերության նախաձեռնությամբ կազմակերպվեց վարդատունկ Թեղուտում: Մասնակցում էին Լոռու մարզի Թեղուտ և Շնող գյուղերի դպրոցների ավարտական դասարանների աշակերտները, Ալավերդու երիտասարդներն, ինչպես նաև «Էյ-Սի-Փի» և «Թեղուտ» ՓԲ ընկերությունների երիտասարդ աշխատակիցները:

Վարդատունկից անմիջապես հետո միջոցառումը շարունակվեց Թեղուտի լեռնահանքային համալիրի տարածքում եղեռնի 100-ամյա տարելիցի առթիվ հիմնված Անմոռուկ պուրակի այցելությամբ և ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշաքարին ծաղկադրումով:

Միջոցառման մասնակիցները նաև ճանաչողական շրջայց կատարեցին Թեղուտի լեռնահանքային համալիրում. եղան բացահանքում, հանքահարստացուցիչ ֆաբրիկայում և պոչամբարի տարածքում:

Լուսանկարներ