Կայքի հին տարբերակը
Ալավերդու քաղաքապետը և ավագանու անդամները ճանաչողական շրջայցով եղան Թեղուտի լեռնահանքային համալիրում (30.10.2014)

2014թ. հոկտեմբերի 30-ին Թեղուտի լեռնահանքային համալիրում ճանաչողական շրջայցով եղան ՀՀ Լոռու մարզի Ալավերդու քաղաքապետը և ավագանու անդամները:

Թեղուտի լեռնահանքային համալիրի կառուցման և գործունեության ծրագրի (այսուհետ՝ Ծրագիր) շահառուների ներգրավման գործընթացը կանոնակարգող ներքին փաստաթղթերում Ծրագրի իրականացման հարակից համայնքների տեղական ինքնակառավարման մարմինները ներկայացված են որպես շահառուների առանձին խումբ, որի իրազեկման և որոշումների կայացման գործընթացին նրա պատշաճ մասնակցության ապահովման հստակ մեխանիզմներ են մշակված:

Շրջայցի մասնակիցներն այցելեցին լեռնահանքային համալիրի հիմնական օղակներ, ծանոթացան լեռնահարստացուցիչ ֆաբրիկայի նախամեկնարկային պատրաստա­կանության ապահովման աշխատանքներին: Այցելության բոլոր օբյեկտների վերաբերյալ շրջայցի մասնակիցներին տրվեցին պարզաբանումներ, պատասխանվեց նրանց հարցերին:

Միջոցառման լուսաբանումը «Անկյուն+3» ՀԸ-ի եթերում: