Կայքի հին տարբերակը
Ճանաչողական շրջայց կառուցվող լեռնահանքային համալիրի տարածքում (14.06.13)

2013 թ. հունիսի 14-ին Թեղուտի լեռնահանքային համալիրի տարածքում կազմակերպվեց ճանաչողական շրջայց «Համահայկական բնապահպանական ճակատի» կողմից ներկայացված 15 անձի համար: Ճանաչողական շրջայցերի համար ընկերությունում սահմանված կարգինհամապատասխան՝ շրջայցի մասնակիցները նախ անցան անվտանգության հրահանգավորում և ստացան անվտանգության անհատական պարագաներ: «Թեղուտ» ՓԲ ընկերության կողմից շրջայցի մասնակիցներին տրամադրվեցին համապատասխան փոխադրամիջոցներ և ապահովվեց համապատասխան մասնագիտական ուղեկցություն:

Այլցելուները եղան կառուցվող պոչանքային տնտեսության, հարստացուցիչ ֆաբրիկայի շինարարության, բացահանքի, ձևավորվող լցակույտերի և հնագիտական պեղումների արդյունքում հայտնաբերված պատմամշակութային հուշարձանի հարակից տարածքներում:

Յուրաքանչյուր տեղամասում մասնակիցներին պարզաբանվեցին կառուցվող արտադրական օբյեկտների նպատակային նշանակությունը, գործառնության սկզբունքները, շրջակա միջավայրի վրա հնարավոր բացասական ազդեցությունների կանխման, մեղմացման և փոխհատուցման, տարածքում առկա պատմամշակութային հուշարձանների հայտնաբերման և պահպանության ուղղությամբ իրականացված և նախատեսվող միջոցառումները, նշվեց, թե աշխատանքներն այդպահին որ փուլում են, պատասխանվեց մասնակիցների հարցերին:

" type="application/x-shockwave-flash">" />