Շքանշաններ «Վալլեքս» խմբի ընկերությունների աշխատակիցներին (12.01.2011)

2010 թվականի արդյունքների ամփոփումով «Վալլեքս» խմբի ընկերությունների՝ լավագույն ցուցանիշներ գրանցած և արդյունավետ աշխատած աշատակիցները պարգևատրվեցին շքանշաններով և դրամական պարգևներով:

«Վալլեքս» խմբի ընկերությունների նախագահ Վալերի Մեջլումյանի հրամանով «Վալլեքս» խմբի «Արծաթե խաչ» շքանշանով և «Արծաթե խաչ» շքանշանի պարգևատրման կարգով սահմանված դրամական պարգևով պարգևատրվեց «Արմենիան Քափըր Փրոգրամ» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի տեղակալ, ֆինանսատնտեսական վարչության պետ Տիգրան Խաչատրյանըֈ «Վալլեքս» խմբի «Փիրուզե խաչ» շքանշանով և «Փիրուզե խաչ» շքանշանի պարգևատրման կարգով սահմանված դրամական պարգևով պարգևատրվեց «Թեղուտ» փակ բաժնետիրական ընկերության շինարարական վարչության շինարարական թիվ 2 տեղամասի պետ Սերգեյ Տիտանյանը:

Մեդալները և համապատասխան հավաստագրերը հանձնվեցին 2010 թ. դեկտեմբերի 29-ին «Վալլեքս» խմբի ընկերությունների կորպորատիվ երեկույթի շրջանակներում:

Լուսանկարներ