Կայքի հին տարբերակը
Շքանշան վաստակաշատ մասնագետին (23.08.2011)

Երկարամյա անձնվեր աշխատանքի համար, ութսունամյա հոբելյանի առթիվ «Լեռնամետալուրգիայի ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերության Ինժեներաճարտարապետական բաժնի Շինարարական և Գլխավոր հատակագծերի և տրանսպորտի սեկտորների ղեկավար Աբրահամ Հրանտի Կալպակչյանը «Վալլեքս» խմբի ընկերությունների նախագահ Վալերի Մեջլումյանի հրամանով 2011 թվականի օգոստոսի 23-ին պարգևատրվեց «Վալլեքս» խմբի «Ոսկե խաչ» շքանշանով և այդ շքանշանի պարգևատրման կարգով սահմանված դրամական պարգևով:

«Վալլեքս» խմբի ընկերությունների Խանջյան 19 հասցեով գրասենյակում նույն օրը կազմակերպվեց շքանշանի հանձնման և հոբելյարի մեծարման հանդիսավոր միջոցառում:

Աբրահամ Հրանտի Կալպակչյանն իր բեղմնավոր մասնագիտական կենսագրության շուրջ 56 տարին աշխատել և այժմ էլ աշխատում է «Լեռնամետալուրգիայի ինստիտուտ» ՓԲԸ-ում՝ զբաղեցնելով տարբեր ղեկավար պաշտոններ: Նրա ղեկավարությամբ կամ անմիջական մասնակցությամբ են նախագծվել ինչպես Հայաստանի, այնպես էլ նախկին ԽՍՀՄ երկրների լեռնահանքային և մետալուրգիական բազմաթիվ ձեռնարկություններ:

Մամուլ

«Ազգ» օրաթերթ