Կայքի հին տարբերակը
Մանկական ներկայացում՝ Երեխաների պաշտպանության օրվա առթիվ (01.06.2012)

«Մանես» բարեգործական հիմնադրամը, Թեղուտ և Շնող համայնքների գյուղապետարանները և «Պաշտպանենք Թեղուտը» սոցիալ-տնտեսական, բնապահպանական հասարակական կազմակերպությունը ս.թ. հունիսի 1-ին Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ հետաքրքիր անակնկալ մատուցեցին Թեղուտ, Շնող և հարակից այլ համայնքների երեխաներին. նրանց հրավերով Շնողի մշակույթի կենտրոնում ներկայացում էր տալիս Վանաձորի տիկնիկային թատրոնը: