Կայքի հին տարբերակը
Խորհրդանշական ծառատունկ Եռաբլուրում (15.04.2013)

2013 թ. ապրիլի 14-ին «Վալլեքս» խմբի ընկերությունների նախաձեռնությամբ, Երևանի և ՀՀ Լոռու մարզի Ալավերդի քաղաքի քաղաքապետարանների և Լոռու մարզպետարանի աջակցությամբ կազմակերպվեց ուսանողական ծառատունկ «Եռաբլուր» պանթեոնի տարածքում:

Միջոցառմանը մասնակցեց շուրջ հարյուր երեսուն մարդ, այդ թվում՝ բարձր դասարանների աշակերտներ և ուսանողներ Արցախից, ՀՀ Լոռու մարզի Թեղուտ և Շնող գյուղերից, Ալավերդի, Վանաձոր քաղաքներից և այլ համայնքներից, «Վալլեքս» խմբի ընկերությունների աշխատողներ և այլ շահագրգիռ անձինք: Ծառատունկն իրականացվեց անցյալ տարվա նոյեմբեր ամսին նմանատիպ նախաձեռնության շրջանակներում արված ծառատունկի տարածքի հարակից տարածքում, տնկվեց Կենսածառ տեսակի շուրջ 200 ծառ: Այդուհետ, ի նշան հարգանքի Եռաբլուր պանթեոնում հավերժացած նահատակների հիշատակին, մասնակիցները ծաղիկներ դրեցին նրանց շիրիմներին:

Եռաբլուրից մասնակիցները մեկնեցին Ծիծեռնակաբերդ, եղան Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ծաղինկներ դրեցին հավերժական կրակի մոտ: