Կայքի հին տարբերակը
«Թեղուտ» ՓԲ ընկերությունը պարզաբանում է (16.01.2012)

Հաշվի առնելով, որ «Թեղուտ» ՓԲ ընկերության կողմից 2012 թ. հունվարի 15-ին տարածված տեղեկատվության հետ կապված ստացվել են հարցումներ՝ հայտնում ենք հետևյալը.

ՀՀ Լոռու մարզի Շնող և Թեղուտ համայնքների վարչական տա­րածք­ներում «Թեղուտի պաշտպանության նա­խա­ձեռ­նություն» անվա­նու­մով շարժման կող­մից 2012 թվականի հունվարի 15-ին անցկացված, սակայն «Հավաքների ազա­տու­թյան մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով ու պայմաններով չիրազեկված բազմամարդ (շուրջ 200 հոգի) հանրային հավաքի ու երթի ընթացքում անձանց ամբոխը, կառավարվելով հավաքի կազմակերպիչների կողմից, փորձել էր տարբեր ուղղու­թյուններով մուտք գործել «Թեղուտ» ՓԲ ընկերությանը պատ­կա­նող տա­­­րածք­ներ: Հավաքի կազմակերպիչներն ու ակտիվիստները հստակ գիտակցել են առանց համապատասխան թույլտվության «Թեղուտ» ՓԲ ընկերու­թյանը պատկանող տա­րածք­ներ մուտք գոր­ծե­լուն միտված իրենց գործողությունների ապօրինի բնույթը, սակայն բացահայտ արհամարհական վերաբերմունք են դրսևորել այլ անձանց (տվյալ դեպքում՝ «Թեղուտ» ՓԲ ընկերու­թյան) գույքային իրավունքների ու օրինական շահերի նկատմամբ, իսկ ապօրինի գործո­ղությունների ընթացքը կանխվել էր ՀՀ ոստիկանության և «Թեղուտ» ՓԲ ընկերության աշխատակիցների համատեղ ուժերով: Դրա համար «Թեղուտ» ՓԲ ընկերությունը ստիպված է եղել դադարեցնել իրականացվող արտադրական աշխատանքներն ու բոլոր աշխատակիցներին տեղաբաշխել ընկերության տարածքների սահմանագծերի առավել խոցելի տեղամասերում: Այս ամենի արդյունքում «Թեղուտ» ՓԲ ընկերությունը կրել է էական վնաս, որը հիմնականում բաղկացած է արտադրական աշխատանքների հարկադրական դադարեցման և այլ անձանց անօրինական ոտնձգություններից սեփական տարածքները պաշտպանելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ 15.01.2012 թ. աշխատողների հարկադիր պարապուրդի գծով կատարվելիք ծախսերից:

Վնասի չափերը ներկայումս ճշտվում են և հայցապահանջների ներկայացումից հետո հանրությունն այդ մասին լրացուցիչ կտեղեկացվի: