Կայքի հին տարբերակը
«Թումանյանական հետքերով» շրջայց և ծառատունկ Լոռու մարզում (29.04.2012)

2012 թ. ապրիլի 29-ին «Վալլեքս» խմբի ընկերությունները կազմակերպեցին ուսա­նո­ղա­­­կան հերթական (7-րդ) շրջայց-ծառատունկը ՀՀ Լոռու մարզում խմբի ընկերությունների գործունեության վայրեր: Ծառատունկին մասնակցեց շուրջ 130 մարդ. ներգրավված էին ՀՀ առա­ջա­տար բուհերի ուսանողներ, Թեղուտ և Շնող գյուղերի դպրոցների աշակերտներ, «Լոռվաերիտասարդների միասնություն», «Ալավերդու երիտասարդների միասնություն», «Պաշտպանենք Թեղուտը» և հասարակական այլ կազ­մա­­­կերպությունների ներկայա­ցուցիչ­ներ, անվանի մտավորականներ:

Շրջայցի առաջին կանգառը Դսեղ գյուղում էր, ուր մասնակիցներն այցելեցին Հովհաննես Թումանյանի տուն-թանգարան, ծաղիկներ դրեցին մատուռին, ուր ամփոփված է Թումանյանի սիրտը և մոմեր վառեցին Դսեղի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում:

Շրջայցը շարունակվեց Ալավերդի քաղաքում: Մասնակիցները շրջեցին Ալավերդու պղնձաձուլական գործարանում, դիտեցին ձուլարանի աշխատանքի որոշ դրվագներ, նրանցընդհանուր գծերով բացատրվեց գործարանի աշխատանքի բնույթն ու առանձնահատկությունները:

Ծառատունկն իրականացվեց Ալավերդու՝ Երկրորդ աշխարհամարտում զոհվածների հիշատակին նվիրված հուշակոթողի հարակից տարածքներում:

Միջոցառումը շարունակվեց Ալավերդու մշակույթի կենտրոնում: Ցուցադրվեց տեղեկատվական ֆիլմ Թեղուտի լեռնահարստացուցիչ կոմբինատի կառուցման և պղինձ-մոլիբդենային հաքավայրի շահագործման ծրագրի մասին: Կազմակերպվեց քննարկում, որի շրջանակներումմասնակիցները հնարավորություն ունեցան «Վալլեքս» խմբի գործունեության վերաբերյալհարցեր ուղղելու խմբի ընկերությունների նախագահ Վալերի Մեջլումյանին և ղեկավարությանայլ ներկայացուցիչների:

Միջոցառման ավարտը համահունչ էր դսեղյան մեկնարկին. Վանաձորի Հովհաննես Աբելյանիանվան պետական դրամատիկական թատրոնի դերասանները ներկայացրեցին «Հեքիաթներմեծահասակների համար» թումանյանական մոտիվներով բեմադրությունը:

Հարկ է նշել, որ «Վալլեքս» խմբի կողմից կազմակերպվող ուսա­նո­ղա­կան ծա­ռա­տուն­կե­րը հա­սա­րակական միջոցառումներ են, որոնց կարող են միանալ բո­լոր ցանկացողները: Դրանք իրականացվում են ի լրումն Թեղուտի պղինձ-մո­լիբ­դե­նա­յին հանքավայրի շա­հա­գործ­ման ծրագրի իրականացման հետևանքով անտա­ռա­յին տնտեսությանը հասց­վե­լիք վնա­սի փոխհատուցման` ՀՀ պետական կա­ռա­վար­ման մարմինների հետ հա­մա­ձայնեցված ծրագ­րով նա­խատեսված միջոցառումների:

Լուսաբանում Անկյուն+3 ՀԸ