Վալլեքս խմբի «Արմենիան Քափըր Փրոգրամ» ՓԲ Ընկերությունը, ՀՀ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի նախաձեռնությամբ, բոլոր շահագրգիռ անձանց հրավիրում է հանրային քննարկման հետևյալ թեմաներով․

  1. Վերջին շրջանում Ալավերդու պղնձաձուլական գործարանի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների պարզաբանում և Ալավերդի համայնքի բնակչության իրազեկում։
  2. «Արմենիան Քափըր Փրոգրամ» ՓԲ ընկերության գործունեության բոլոր ոլորտների վերաբերյալ տեղեկատվության տրամադրում։

Հանրային քննարկումը տեղի կունենա 2018 թվականի հոկտեմբերի 1-ին ժամը 11։00-ին ՀՀ Լոռու մարզի ք․ Ալավերդու Մշակույթի կենտրոնում (հասցե՝ Ալավերդի համայնք, Կիրովի 4):

Քննարկումների պատասխանատուի էլեկտրոնային փոստի հասցեն և հեռախոսահամարը՝ sona_mejlumyan@vallex.com, 091252797: