Ս.թ. հունիսի 3-ին «Թեղուտ» ՓԲ ընկերություն այցելեց Գերմանիայի Դաշնային Հանրապետությունից ժամանած ապարների կոլեկցիոներների խումբը՝ Հայնց Հուբլիցը,Անդրեաս Օեհլմանը, Ռուդոլֆ Գայփելը,Անտուան Կիեսը (Լյուքսեմբուրգի համալսարան), Զորնիցա Տոշևան (Լյուքսեմբուրգի համալսարան), Ռայնհարդ Բարտը, Յուրգեն Բաքհաուզը, որում ընդգրկված էին ինչպես երկրաբաններ, այնպես էլ շրջակա միջավայրի պահպանության և այլ բնագավառներ ներկայացնող մասնագետներ:

Նրանք այցելեցին «Թեղուտ» ՓԲ ընկերության հորատհանուկի պահեստ, ծանոթացան Թեղուտի հանքավայրի հանքաքարերի նմուշներին: Խմբի խնդրանքով նրանց համար կազմակերպվեց նաև շրջայց Թեղուտի հանքավայրի տարածքում հայտնաբերված պատմության և մշակույթի հուշարձաններ, ներկայացվեցին ինչպես այդ հուշարձանների, այնպես էլ շրջակա միջավայրի այլ բաղադրիչների պահպանության համար «Թեղուտ» ՓԲ ընկերության կողմից իրականացվող միջոցառումները: