Հոկտեմբերի 21-ին Լոռու մարզում կայացավ Շնողի օր ավանդական տոնակատարությունը, որին մասնակցեցին նաև գյուղից դուրս բնակվող բազմաթիվ շնողցիներ: Տոնն ուղեկվցեց երգ ու պարով և հյուրասիրությամբ, սակայն միջոցառման կարևոր բաղադրիչը Շնողից Թեղուտ տանող 2.5 կմ երկարությամբ վերակառուցված ճանապարհի հանդիսավոր բացումն էր: Ճանապարհի վերակառուցումն ու նրա երկայնքով կոյուղագծի շինարարությունն  իրականացվել է «Վալլեքս» խմբի ընկերությունների կողմից տրամադրված շուրջ 41 մլն դրամ հատկացումով:

Չնայած  այն փաստի, որ «Թեղուտ» լեռնահանքային համալիրի կառավարումն անցել է ՎՏԲ բանկին, Ընկերությանը կից համայնքներում «Վալլեքս» խմբի ընկերությունները շարունակում են ԿՍՊ ծրագրերի իրականացումը։ Հատկացված գումարների խնայողություններով Շնողի համայքնապետարանը նաև շարունակում է փոսային նորոգումներ իրականացնել և համավճարել տրակտոր ձեռք բերելու համար: