Ս.թ. հոկտեմբերի 11-ին ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունում տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակի կապակցությամբ ՀՀ նախագահի հրամանագրով էներգետիկայի և բնական պաշարների ոլորտի պետական պարգևների արժանացած աշխատակիցների պարգևատրման արարողությունը։ Պետական պարգևի արժանացավ նաև «Թեղուտ» ՓԲ ընկերության հանքային սարքավորումների և տրանսպորտի վարչության լեռնային աշխատանքների ծառայության պետի տեղակալ Էդիկ Ալբերտի Գալստյանը: