Իտալացի հայտնի ֆոտոլրագրող Յակո Կորրացիան կրկին Հայաստանում է, կրկին իր ուսանողների հետ և կրկին Ալավերդու «Արմենիան Քափըր Փրոգրամ» ընկերության պղնձաձուլարանում: Ամերիկյան «Նեյշնլ Ջեոգրաֆիկ» հանդեսին աշխատակցող Յակովի նոր աշխատանքները տեղ կգտնեն պարբերականի Հայաստանի մասին պատմող էջերում: Ի դեպ վերջին չորս տարում նա չորս անգամ եղել է պղնձաձուլարանում, ասում է, որ հետաքրքրված է հին արտադրություններով, որոնց միջոցով ներկայացնում է անցյալ տեխնոլոգիական համայնապատկերը, որին գնալով ավելի ու ավելի քիչ ես հանդիպում:

Լուսաբանում՝ Անկյուն+3 ՀԸ