«Վալլեքս» խմբի ընկերությունների ՄԳՏՍՄ Սերվիս ՓԲԸ-ն աշխատանքի է հրավիրում հաշվապահի

Աշխատավայրը՝ ՀՀ
Աշխատանքային պայմանագրի ժամկետը՝ երկարաժամկետ, եռամսյա փորձաշրջանով

Աշխատանքային պարտականությունները ՝

  • Ճիշտ հաշվառել ֆինանսական գործարքները;
  • Կառավարել հաշիվների համակարգը և ընկերության բոլոր գործարքների եւ ակտիվների հաշվառումը;
  • Ստուգել, և ճշգրտել հաշվապահական ձևակերպումների, փաստաթղթերի սխալներն ու անհամապատասխանությունները;
  • Ապահովել բոլոր հարկային պահանջների ճշգրիտ կիրառությունը օրենսդրության համապատասխան;
  • Շահագործել և համակարգել հաշվապահական ծրագիրը և տվյալների բազան;
  • Իրականացնել այլ գործառույթներ՝ ըստ անհրաժեշտության:

Պահանջվող որակավորումներ`

  • Բարձրագույն կրթություն հաշվապահական, տնտեսագիտական կամ այլ համապատասխան բնագավառում;
  • Առնվազն 3 տարվա հաշվապահի փորձառություն;
  • Հայերեն, ռուսերեն լեզուների գերազանց իմացություն;
  • MS Office փաթեթի լավ իմացություն, համակարգչային հաշվապահական ծրագրերի շահագործման փորձառություն։
  • Կազմակերպչական և արդյունավետ հաղորդակցության հմտություններով թիմային աշխատող;
  • Լարված իրավիճակներում անկախ և արդյունավետ աշխատելու ունակություն:

Հետաքրքրվող անձանց խնդրում ենք իրենց ինքնակենսագրականներն (CV) հայերեն կամ ռուսերեն լեզուներով ուղարկել info@mgtsm.com էլ. հասցեով` «Առարկան» տողում նշելով «Accountant»:

Հարցազրույցի կհրավիրվեն միայն նախնական ընտրություն անցած թեկնածուները:

Հայտերի ներկայացման վերջնաժամկետ՝ 2021թ. ապրիլի 14-ը: