2012 թ. մարտի 6-7-ը խաթարվել է «Վալլեքս» խմբի ընկերությունների պաշտոնական կայքերի (vallex.com, acp.am, bm.am, teghout.am, mmi.am, vm.am) բնականոն գործառնությունը, ինչի առավել հավանական պատճառը ադրբեջանական հակերների հարձակումներն են, որոնք պայմանավորված են տնտեսական զարգացման այն ծրագրերով, որ խմբի ընկերություններն իրականացնում են Արցախում:

07.03.2012 թ. ժամը 17:15-ի դրությամբ կայքերի բնականոն գործառնությունը վերականգնվել է:

Հուսով ենք, որ կայքի այցելուներն ըմբռնումով կմոտենան առաջացած տեխնիկական խոչընդոտներին: