«Վալլեքս» խմբի ընկերությունների հարգելի այցելուներ, տեղեկացնում ենք, որ ադրբեջանական IP հասցեներից կատարված հակերային հարձակումների հետևանքով 2013 թ. մայիսի 22-ից 31-ը խաթարվել է «Վալլեքս» խմբի ընկերությունների պաշտոնական կայքերի (vallex.com, acp.am, bm.am, teghout.am, mmi.am, vm.am) բնականոն գործառնությունը: Դրա առավել հավանական պատճառը կարող է լինել «Վալլեքս» խմբի ընկերությունների կողմից Արցախում և Հայաստանում իրականացվող լայնածավալ տնտեսական զարգացման ծրագրերին խոչընդոտելու ցանկությունը:

2013 թ. հունիսի 1-ի դրությամբ կայքերի բնականոն գործառնությունը վերականգնված է:
Հուսով ենք, որ կայքի այցելուներն ըմբռնումով կմոտենան առաջացած տեխնիկական խնդիրներին: