Սույնով հայտնում ենք, որ «Վալլեքս» խմբի փոխնախագահ, «Արմենիան Քափըր Փրոգրամ» փակ բաժնետիրական ընկերության տնօրեն, «Թեղուտ» փակ բաժնետիրական ընկերության կայուն զարգացման վարչության պետ Գագիկ Արզումանյանը սեփական դիմումի համաձայն 2015թ. դեկտեմբերի 18-ից ազատվել է նշված և «Վալլեքս» խմբի ընկերություններում զբաղեցրած այլ պաշտոններից:

Աշխատանքային հարաբերությունների նախկին կողմերը շնորհակալություն են հայտնում միմյանց փոխադարձ հարգանքի և փոխըմբռնման հիմքի վրա կառուցված արդյունավետ համագործակցության համար:

«Վալլեքս» խմբի ընկերությունների հետ համագործակցությունը Գագիկ Արզումանյանն առժամանակ կշարունակի «Վալլեքս» խմբի ընկերությունների նախագահի՝ հատուկ հարցերով խորհրդականի կարգավիճակով: